Եղանակը Հայաստանում հանգստյան օրերին
Առաջիկա հանգստյան օրերին Հայաստանի մարզերի մեծ մասում գիշերվա ժամերին եւ օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ՝ հարավարեւելյան քամու մինչեւ 20-25 մ/վ ուժգնացմամբ: Տեղ-տեղ հնարավոր է կարկուտ: Օդի ջերմաստիճանը մի փոքր կբարձրանա: «Հայպետհիդրոմետից» NEWS.am-ին հայտնեցին, որ Երեւանում շաբաթ եւ կիրակի առավելապես գիշերը եւ օրվա երկրորդ կեսին տեղ-տեղ սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ՝ քամու մինչեւ 15-20 մ/վ ուժգնացմամբ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +17+19, վաղը ցերեկը՝ +31+33:
Օդի ջերմաստիճանը՝ մարզերում.
Շիրակում՝ գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +20+24,
Կոտայքի լեռներում գիշերը` +8+13, ցերեկը՝ +20+24,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +14+16, ցերեկը՝ +28+30,
Սեւանա լճի ավազանում գիշերը` +8+13, ցերեկը՝ +20+24,
Լոռիում գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +23+26,
Տավուշում գիշերը՝ +14+18, ցերեկը` +25+30,
Արագածոտնի լեռներում գիշերը` +8+13, ցերեկը՝ +20+24,
Արագածոտնի նախալեռներում գիշերը` +16+18, ցերեկը՝ +30+33,
Արարատում գիշերը` +15+20, ցերեկը՝ +31+33,
Արմավիրում գիշերը՝ +15+20, ցերեկը՝ +31+33,
Վայոց ձորի լեռներում գիշերը` +8+13, ցերեկը՝ +20+24,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +15+20, ցերեկը՝ +31+33,
Սյունիքի հովիտներում` գիշերը` +17+21, ցերեկը՝ +30+34,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +23+26,
Լեռնային Ղարաբաղում գիշերը` +15+20, ցերեկը՝ +30+35:


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Ուկրաինան կարող է ստիպված լինել հաշտվել իր տարածքի մի մասի կորստի հետ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...