Ուսման վարձը եկամտային հարկով փոխհատուցելու կառավարության առաջարկը պատգամավորները մերժեցին
Այսօր ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի օրակարգում էր «Իմ քայլը» խմբակցության անդամ Սիսակ Գաբրիելյանի նախագիծը, որով առաջարկում է ուսման վարձը եկամտային հարկով փոխհատուցել: Հարցի քննարկումը տևել է 7 րոպեից էլ պակաս:
Պատգամավորներից ոմանք հարցեր ունեին, բացի դրանից՝ նախագծի հեղինակները 11 առաջարկություններ էին ներկայացրել, որոնք, սակայն, քննարկելու հնարավորություն չկար. աշխատակարգը թույլ չէր տալիս: Այսօր պետք է տեղի ունենար քվեարկություն, ուստի հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանն ասաց.
«Ես ևս մեկ անգամ հիշեցնեմ, ես խոսել եմ նախագծի հեղինակների հետ, առաջարկել եմ հետ վերցնենք, նորից գնանք հերթականությամբ, սակայն առաջարկել են, որ սեղմ ժամկետներում բերվի, նաև գիտակցել են, որ չի լինելու հնարավորություն այսօրինակ քննարկումներով կետ առ կետ գնալ, բոլոր ռիսկերը հաշվի առել են, հասկանում եմ, որ ասելիք ունենք, բայց, ցավում եմ, ձեր ասելիքը քվեարկությամբ կարող եք միայն արտահայտել: Երբ ես առաջարկում էի, որ նախագիծը հետ կանչվի, հիմնական նպատակը նորից քննարկելն էր, սակայն նախագծի հեղինակները դիմեցին, որ հնարավորինս սեղմ ժամկետում առաջարկները ներկայացվեն»:
Իսկ կառավարությունն առաջարկել է, որ հեղինակների կողմից առաջարկվող դրույթները չընդգրկվեն օրակարգում: Պատգամավորները կողմ քվեարկեցին հեղինակների առաջարկին, մերժեցին կառավարության առաջարկները, հետևաբար՝ 11 առաջարկությունները կներառվեն, կողմ քվեարկեցին նաև հարցը լիագումար նիստերի օրակարգ ընդգրկելու հարցին: Սրանով առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում նրանք հնարավորություն կունենան քննարկել 11 առաջարկությունները:


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Ուկրաինան կարող է ստիպված լինել հաշտվել իր տարածքի մի մասի կորստի հետ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...