Աշխատող ուսանողների ուսման վարձը եկամտային հարկով կփոխհատուցվի միայն մագիստրատուրայի դեպքում
Աշխատող ուսանողների ուսման վարձը եկամտային հարկով փոխհատուցելու մասին օրենսդրական նախաձեռնությունը, քանի որ հեղափոխական է, սկզբնական շրջանում առաջարկում ենք կիրառել միայն մագիստրատուրայի դեպքում։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրiելյանը։ Ըստ նրա՝ միայն մագիստրատուրայի վրա կիրառելը թույլ կտա նաև հասկանալ, թե պրակտիկայում օրենքն ինչ կիրառություն կունենա։
«Հետագայում, եթե հնարավոր լինի «Կրթության մասին» օրենքի շրջանակում նոր փոփոխություն անել, ապա գուցե կիրառվի նաև բակալավրիատում, եթե բակալավրիատում փոփոխություն լինի, ճկուն դասագրաֆիկ լինի և այլն, բայց այս պահին մագիստրատուրայի ու ասպիրանտուրայի համար է։ Կարծում ենք՝ մագիստրատուրայի դեպքում մեր երիտասարդները գիտակցված ընտրություն են կատարում»,- ասաց նա։
Պատգամավորը համակարծիք չէ, որ նախագծում խտրական վերաբերմունք կա։ Նրա խոսքով՝ խտրականություն կլիներ, եթե իրենք ասեին, որ ուսման վարձը եկամտային հարկով փոխհատուցելու են ոչ բոլոր ուսանողներին։
«Խտրականություն կլիներ, եթե ասեին, որ օրենքը վերաբերում է, օրինակ՝ միայն ինժեներներին, իսկ օրենքը բոլոր աշխատող ուսանողներին է վերաբերում, այս դեպքում խտրականությունը չեմ հասկանում»,- ընդգծեց Սիսակ Գաբրիելյանը։
Որակական շեմի հետ կապված էլ պատգամավորը նշեց, որ այդ հարցերը թողել են Կառավարության կարգավորմանը։


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Ուկրաինան կարող է ստիպված լինել հաշտվել իր տարածքի մի մասի կորստի հետ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...