Թրամփի առանձնատունը գնել է արտասահմանցի միլիարդատեր, ինչը հակասում է ԱՄՆ Սահմանադրությանը
Ամերիկյան լրատվամիջոցներում մանրամասներ են հայտնվել Բեւերլի Հիլզում առանձնատան վաճառքի մասին, որը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հիմնական ընկերության՝ Trump Organization-ի սեփականությունն է, հայտնում է Fox News-ը:
Գնորդը արտասահմանյան կորպորատիվ ձեռնարկություն է, որը կապված է ինդոնեզիացի միլիարդատեր՝ Դոնալդ Թրամփի գործընկերոջ հետ: Առանձնատան համար վճարել են 13,5 մլն դոլար, ինչը գրեթե կրկնակի ավելի է գնից, որով 2007 թվականին Թրամփի ընկերությունը այն ձեռք էր բերել:
Washington Post-ը հայտնում է, որ միայն անցյալ տարի Լոս Անջելեսի շրջանի դատարանը տան արժեքը երկրորդ անգամ գնահատել էր 8,3 մլն դոլար, եւ այս գումարը բավականին հեռու է այն գնից, որով առանձնատունը վաճառվել է:
Գնորդը Հերի Տանոեսոեդիբհոն է, որը լրատվամիջոցների ոլորտում միլիարդատեր է եւ 2014 թվականին առաջադրվել է Ինդոնեզիայի փոխնախագահի պաշտոնում: Նշվում է, որ նա Թրամփի հետ զբաղվել է ինդոնեզիական 2 նախագծով՝ Բալիում հանգստավայրի եւ Արեւմտյան Ճավայում գոլֆի դաշտի, հայտնում է The Post-ը: Տանոեսոեդիբհոն 2017 թվականին մասնակցել է նաեւ Թրամփի երդմնակալությանը եւ լուսանկարվել է Էրիկ ու Լառա Թրամփների հետ:
Էրիկ Թրամփն ասել է, որ հոր նախագահական գործունեության եւ իրենց ժամանակացույցի ծանրաբեռնվածության պատճառով վերջին տարիներին ընտանիքը հազվադեպ էր գալիս այս առանձնատուն, եւ արդյունքում իրենք խելամիտ են համարել այն վաճառել:
Ներկայումս հենց Էրիկ եւ Դոնալդ Թրամփ կրտսերն են զբաղվում հոր բիզնեսով:
Լրատվամիջոցները նշում են, որ ԱՄՆ Սահմանադրության համաձայն՝ նախագահին արգելվում է արտասահմանցի քաղաքական գործիչներից նվերներ կամ գումար ստանալ, եւ Թրամփի բիզնեսից հեռանալու հրաժարվելը կարող էր խնդիր դառնալ, կարծում են էթիկայի փորձագետները:
Ներկայումս ԱՄՆ նախագահը արդեն ներգրավված է 2 դատավարության, որոնցով նրան մեղադրում են պետության ղեկավարի աշխատավարձի դրույթի խախտման մեջ:


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Ուկրաինան կարող է ստիպված լինել հաշտվել իր տարածքի մի մասի կորստի հետ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...