Նիկոլ Փաշինյանը Բակո Սահակյանի միջնորդության մասին. որքանո՞վ էր ճիշտ
Բարոյական առումով կարող էր լինել հասկանալի, բայց քաղաքական առումով որքանով է ճիշտ, որ գործող նախագահը կոնկրետ ազդեցություն է ունենում դատարանի վրա։ Այս մասին «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրուցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Արցախի նախագահ Բակո Սահակյանի միջնորդությանը՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու վերաբերյալ։
«Գործող նախագահը, ով ունի նաեւ ուժային լծակներ, ով ունի հատուկ ծառայություններ եւ էդպես շարունակ, այսպիսի ուղղակի միջամտություն է ունենում դատական գործընթացին, որքանով է սա ընդունելի։ Ես նկատի ունեմ՝ դատական գործընթացում, ըստ էության, դատավորը ամենաբարձր կարգավիճակ ունեցող մարդն է, եւ էդպես պետք է լինի, եւ պատկերացրեք դատական պրոցես է տեղի ունենում, որտեղ սենյակում՝ դատական նիստերի դահլիճում, ներկա է շատ ավելի բարձր կարգավիճակ ունեցող մարդ, եւ այդ բարձր կարգավիճակ ունեցող մարդը ասում է դատավորին, որ միջնորդում եմ, որ դուք կայացնեք այսպիսի որոշում։ Ինչքանով կարող ենք էս պայմաններում օբյեկտիվ դատավարության հնարավորության մասին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնենք, որ մայիսի 14-ին Արցախի նախագահ Բակո Սահակյանն ու նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխելու երաշխավորագիր են ներկայացրել դատարան։
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Ուկրաինան կարող է ստիպված լինել հաշտվել իր տարածքի մի մասի կորստի հետ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...