Ոչ մի ոլորտում քաղաքական առևտուր չի լինելու. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է՝ որևէ ոլորտում անսկզբունք կոմպրոմիսներ չեն լինելու:
«Խնդիրը վարչապետ դառնա՞լն էր: Կներեք, բայց ես դա վիրավորանք կհամարեմ իմ և այն քաղաքացիների հասցեին, որոնք ինձ ընտրել են Հայաստանի Հանրապետության վարչապետ: Ոչ մի ոլորտում ես չեմ պատրաստվում հարմարվել այն իրողություններին, որոնք եկել են: Այսպես եկել է, այսպես էլ կգնա … այսպես եկել է, բայց այդպես չի գնա: Չի լինելու այդպես, եթե այդպես գնալու է, ուրեմն մենք ենք գնալու: Կան այսպիսի իրողություններ. «Դե լավ, հեղափոխություն էր, ուրախացանք, ընտրություններն անցան, նորմալ է, եկեք շատ չլրջացնենք»: Ոչ, այս ամեն ինչը շատ լուրջ է: Ոչ մի ոլորտում անսկզբունք կոմպրոմիսներ չեն լինելու, քաղաքական մերկանտիլ հաշվարկներ չեն լինելու, քաղաքական առևտուր չի լինելու»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ վարչապետն անդրադարձել է այն խոսակցություններին, թե Հայաստանի կառավարությունն օտար ուժերի ազդեցության տակ է: Նա ընդգծել է, որ եթե դա այդպես է, ապա այդ կառավարությունը, այդ վարչապետը մեկ վայրկյան իրավունք չունեն մնալ Հայաստանի դրոշի ներքո:
«Հայաստանի քաղաքացին հեռավոր գյուղում իր տանքը նստած հեռուստացույցի առջև լսում է, որ այս իշխանությունը դավադրության մեջ է օտար ուժերի հետ: Ինքն ի գիտություն ընդունեց, բայց ոնց պիտի եզրակացնի այդ հայտարարությունն ի վերջո ճիշտ է, թե ոչ: Սա շատ լուրջ խնդիր է, որովհետև եթե իսկապես դա այդպես է… ես օրինակ, եթե որևէ օտար ուժի հետ դավադրության մեջ եմ, ապա ես պետք է դատվեմ: Դատի՞ տամ, այդպիսի փորձեր էլ եղել են, բայց սկսվում է. «Այ, ճնշում եք խոսքի ազատությունը, քաղաքական հակառակորդներին հետապնդում եք, փաստորեն սա էր ձեր սիրո և համերաշխության հեղափոխությունը»: Սա համակարգային խնդիր է»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Ուկրաինան կարող է ստիպված լինել հաշտվել իր տարածքի մի մասի կորստի հետ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...