Պուտինը ոստիկանության երկու գեներալի է հեռացրել Գոլունովի գործի կապակցությամբ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր Է ստորագրել ոստիկանության երկու գեներալի՝ Անդրեյ Պուչկովին եւ Յուրի Դեւյատկինին աշխատանքից ազատելու մասին, ինչը հունիսի 13-ին հաստատել Է Կրեմլի մամուլի ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Զբաղեցրած պաշտոնից ազատել ոստիկանության գեներալ-մայոր Յուրի Վլադիմիրի Դեւյատկինին՝ ՌԴ ՆԳ նախարարության Մոսկվա քաղաքի գլխավոր վարչության թմրանյութերի շրջանառության նկատմամբ հսկողության վարչության պետին. ոստիկանության գեներալ-մայոր Անդրեյ Պավելի Պուչկովին՝ ՌԴ ՆԳ նախարարության Մոսկվա քաղաքի գլխավոր վարչության Արեւմտյան վարչական օկրուգի ներքին գործերի վարչության պետին»,-ասված Է ՌԴ նախագահի հրամանագրում:
Ավելի վաղ ՌԴ ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցեւը Պուչկովի եւ Դեւյատկինի ազատման վերաբերյալ միջնորդություն Էր ուղարկել պետության ղեկավարի անունով: Պատճառը դարձել Է «Մեդուզա» ինտերնետ-հրատարակության լրագրող Իվան Գոլունովի նկատմամբ քրեական գործի շուրջ ստեղծված իրադրությունը:
Հունիսի 11-ին Կոլոկոլցեւը հայտնել Է, որ Գոլունովի հետապնդումը դադարեցված Է «հանցագործության կատարմանը նրա մասնակցության ապացուցված չլինելու կապակցությամբ», լրագրողն ինքը ազատ Է արձակվել տնային կալանքից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մոսկվայի կենտրոնում կալանավորված և 2 օր առաջ կալանքից ազատված ռուսական «Մեդուզա» գործակալության լրագրող Իվան Գոլունովի և, ընդհանուր առմամբ, քրեական գործերի կեղծման դեմ երթ է անցկացվել, որի ժամանակ բերման է ենթարկվել ավելի քան 500 մարդ՝ զանգվածային միջոցառումների անցկացման կարգի խախտման համար:
Իվան Գոլունովին ձերբակալել էին հունիսի 6-ին՝ թմրանյութերի վաճառք իրականացնելու փորձի համար: Նրա դեմ հարուցված քրեական գործն ավելի վաղ կարճվել էր՝ ապացույցների բացակայության պատճառով:


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Ուկրաինան կարող է ստիպված լինել հաշտվել իր տարածքի մի մասի կորստի հետ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...