Ստամբուլում փողոցները ջրի տակ են անցել, Օրդուում էլ ուժեղ կարկուտը 12 մարդու հոսպիտալացման պատճառ է դարձել (լուսանկարներ)
Թուրքիայի Ստամբուլ քաղաքում ուժեղ ջրհեղեղների հետևանքով որոշ փողոցներում ավտոմեքենաները ջրի տակ են մնացել: Փենդիք, Քարթալ և Մալթեփե շրջաններում տներն ու ստորգետնյա անցումները ողողվել են ջրով, գրում է «Միլլիյեթ»-ը: Փենդիք շրջանում գտնվող մանկապարտեզներից մեկում արգելափակված 3 մարդու են փրկել:
Օրդու նահանգում էլ ուժեղ կարկուտ է տեղացել, որի հետևանքով 12 մարդ է տուժել: Հաղորդվում է, որ բոլոր տուժածները հոսպիտալացվել են, նրանցից մեկի վիճակը ծանր է գնահատվում:
Հիշեցնենք, որ հունիսի 10-ին հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղի հետևանքով մայրաքաղաք Անկարայում 3 մարդ էր մահացել, շատ թաղամասեր ու փողոցներ ջրի տակ էին անցել, երթևեկությունը կաթվածահար էր եղել, որոշ փողոցներ փակվել էին:


















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Գվարդիոլան արդեն այնքան հանդիպումներ է անցկացրել, որ ես չեմ համարձակվի նրան խորհուրդներ տալ
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է