Հայաստանն ամենաապահով երկրների ցանկում բարելավել է դիրքերը՝ հայտնվելով 117-րդ տեղում
Vision of Humanity կայքում հրապարակվել է 2019 թվականի ամենաապահով և խաղաղ երկրների ցանկը (Global Peace Index), որը կազմվել է՝ հաշվի առնելով այդ երկրներում բնակության անվտանգության վերաբերյալ 23 ցուցիչ:
Ցանկը գլխավորել է Իսլանդիան: Երկրորդ տեղում է Նոր Զելանդիան, ընդ որում՝ այս երկրներն անցած տարվա համեմատ պահպանել են դիրքերը: Ամենաապահով երկրների տասնյակում են հայտնվել նաև Պորտուգալիան, Ավստրիան, Դանիան, Կանադան, Սինգապուրը, Սլովենիան, Ճապոնիան և Չեխիան:
Հայաստանը ցուցակում 118-րդն է: Մեր երկիրը նախորդ տարվա համեմատ 3 հորիզոնականով բարելավել է դիրքերը: Հարևան երկրներից Թուրքիան հայտնվել է 152-րդ տեղում, Ադրբեջանը՝ 130-րդ, Իրանը՝ 139-րդ, իսկ Վրաստանը՝ 99-րդ տեղում:
Զեկույցում նշվում է, որ անվտանգության մակարդակը բարձրացել է 86 երկրում և իջել 76-ում: Ցուցակի վերջին տեղում Աֆղանստանն է, որին նախորդում են Սիրիան և Հարավային Սուդանը:


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Ուկրաինան կարող է ստիպված լինել հաշտվել իր տարածքի մի մասի կորստի հետ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...