Արմեն Ջիգարխանյանի նախկին կինը՝ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան հարձակումից հետո հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Նախկին ընկերուհիներ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի եւ Էլինա Մազուրի երկամյա թշնամությունը վերջերս կռվի էր վերաճել։ «Ռուսական նոր սենսացիաներ» («Новые русские сенсации») հաղորդման նկարահանման ընթացքում Էլինան չէր կարողացել զսպել հույզերը եւ մտել էր սենյակ, ուր նստած էր Վիտալինան։ Նրան դուր չէր եկել՝ ինչպես են իր մասին խոսում նախկին ընկերուհին եւ Պրոխոր Շալյապինը։ Զույգը մի քանի կատակ էր արել նրա հասցեին, եւ Մազուրը հարձակվել էր դաշնակահարի վրա։ Երգչին հաջողվել էր ժամանակին կանգնեցնել միջադեպը. նա ուժով մի կողմ էր տարել կնոջը։
Վեճի ընթացքում Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան մի քանի հարված է ստացել դեմքին։ Մազուրը հասցրել է Վիտալինային նաեւ ոտքով հարվածել։ Արդեն եթերից հետո դաշնակահարուհին որոշել է լուրջ հակահարված տալ հակառակորդին։ Երաժիշտը մտադիր է իրավաբանների դիմել եւ հաղորդում ներկայացնել իրավապահ մարմիններին։
«Մազուրի հետ կոնֆլիկտ չկա։ Պարզապես մարդը ոչ ադեկվատ պահվածք է դրսեւորել։ Ես չեմ կարող մեկնաբանել դա։ Հնարավոր է՝ նրա հոգեկան առողջության հետ կապված ամեն ինչ կարգին չէ։ Ինձ մոտ ամեն ինչ լավ է։ Փաստաբանի հետ խորհրդակցելուց հետո հաղորդում կներկայացնենք ոստիկանություն»,- հայտարարել է նա։
Ընդ որում, Էլինա Մազուրը ներկայացրել է կատարվածի իր վարկածը։ Նրա խոսքով՝ նախագծի խմբագիրները ցուցադրել են իրադարձությունների ընթացքի միայն մի մասը։ Իբրեւ կադրից դուրս է մնացել վեճի սկիզբը, որը հրահրել է դաշնակահարուհին։ «Էկրանին չի երեւմ, որ վեճը սկսել է Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան. նա բարձրակրունկով հարվածել է ոտքիս՝ մեծ քերվծվածք պատճառելով։ Ես արձանագրել եմ հարվածներ, սակայն այդ հարվածն այնքան էլ ազդեցիկ ու էկրանային չէր, որքան իմը, այդ պատճառով եթերում չի հայտնվել»,- դժգոհել է նա։
Ի դեպ, դաշնակահարուհին արդեն իսկ դատական հայց է ներկայացրել Էլինայի դեմ՝ նրան մեղադրելով անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքի խախտման մեջ։ «Անդրեյ Մալախով. ուղիղ եթեր» ծրագրի եթերում Մազուրը բացահայտել է Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի մայրիկի հիվանդության մասին ընտանեկան գաղտնիքը։ «Նա կարող է մեղադրվել ոչ միայն դրանում։ Ամենն, ինչ նա տարածել է, ինձ հետ ոչ մի առնչություն չունի։ Ամենը զրպարտություն է՝ այն, որ ես տնային աշխատող եմ եղել, հասկանալի չէ՝ որտեղ եմ սովորել, ինչպես քաղաքացիություն ստացել։ Ես ամեն ինչ պաշտոնապես եմ արել»,- ասել է դաշնակահարուհին։


















































Արմեն Ջիգարխանյանի ժառանգությանը տիրացել են կողմնակի մարդիկ
Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան 84-ամյա Արմեն Ջիգարխանյանից մեկ մլն ռուբլի է պահանջում
Արմեն Ջիգարխանյանին դուրս են գրել հիվանդանոցից
Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել է և գտնվում է վերակենդանացման բաժանմունքում
Ջիգարխանյանի նախկին կինն ամուսնալուծությունից հետո առաջին անգամ անկեղծացել է (տեսանյութ)
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Ուկրաինան կարող է ստիպված լինել հաշտվել իր տարածքի մի մասի կորստի հետ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...