Գարիկ Սարգսյանը վախենում է, որ կոկորդիլոսաբուծարանին կարող են աչքով տալ
Կոկորդիլոսաբուծարանի կառուցման գործընթացն ընթացքի մեջ է։ Այս մասին այսօր՝ հունիսի 12-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը։
«Մենք պայմանավորվածություն ունենք, որ անպայման ամեն ինչ անելու ենք, որ չխոչընդոտենք, որ ներդրումը լինի»,–նշեց նա։
Մարզպետը վստահեցրեց՝ ներդրողը չի փոշմանել, ներդրումը պատրաստակամ է իրականացնել. «Ներդրողը չի փոշմանել, ավելի պատրաստակամ է ծրագիրը կյանքի կոչել։ Սնահավատ չեմ, բայց աչքով տվողներ կարող է լինեն՝ բնապահպանական խնդիրներ բարձրացնողները։ Ընթացակարգ կա, որ պետք է անցնի, հողը, որի վրա նախատեսվում է, փորձաքննություն պետք է անցնի, ձեռք բերվի։ Բոլորին հայտնի է որպես կոկորդիլոսաբուծարան, բայց այն էկո-այգի է, ալիքային լողավազան, մանկական խաղահրապարակներ, արագ սննդի կետեր եւ այլն»։
Նրա խոսքով՝ Պետական եկամուտների կոմիտեում կոկորդիլոսի ձվի հետ կապված խնդիրները լուծվել են։ Նա հարկ համարեց եւս մեկ անգամ պարզաբանել իր խոսքը կոկորդիլոսի ձվի հետ կապված. «Իմ խոսքի մեջ եղել է հետեւյալը՝ ինչ ենք ասում, որ քանի որ չունենք մաքսային կոդ կոկորդիլոսի ձեւի մասով, ունենք մաքսային կոդ թռչնի թվի համար, ներմուծվում է թռչնի ձվի մաքսային կոդով։ Կոկորդիլոսն իր օրգան–համակարգով մոտ է թռչունին, կոկորդիլոսներն ինչ-որ ժամանակ նույնիսկ թռչել են»,– ասաց Գարիկ Սարգսյանը և չզսպելով ծիծաղը՝ սկսեց բացատրել կոկորդիլոսի ծագումնաբանությունը։
Հիշեցնենք, որ Արարատի մարզի Դաշտավան գյուղում նախատեսվում է առաջիկա տարիներին հիմնել էկո–այգի, որտեղ կգործի նաեւ կոկորդիլոսաբուծարան։


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Ուկրաինան կարող է ստիպված լինել հաշտվել իր տարածքի մի մասի կորստի հետ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...