Կառավարությունը տարեկան միջոցառումների ծրագիրն առայսօր չի ընդունել
«Հրապարակը» գրում է. «Փետրվարի 14-ին ԱԺ-ն ընդունել է կառավարության 5-ամյա ծրագիրը, սակայն տարեկան միջոցառումների ծրագիր առայսօր չի ընդունվել։ Խոսքն այն մասին է, որ կառավարությունն ըստ տարիների հաստատում է 5-ամյա ծրագրում նախանշված ծրագրերի ու միջոցառումների առաջնահերթությունները և տարեկան կտրվածքով ծրագիրը զետեղում կառավարության կայքում, որտեղ բոլոր թվականներինը կա՝ սկսած 2000-ից, բացի 2019-ից, ընդ որում՝ փաստաթուղթն ընդունվում է յուրաքանչյուր տարվա հունվարի առաջին կեսին։
Երեկ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանից հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ է ուշանում, ե՞րբ է ընդունվելու 2019 թ․ տարեկան միջոցառումների ծրագիրը։ Նա սկսեց համոզել, որ մայիսի 16-ին ընդունվել է, բայց միասին կայքում նայեցինք և պարզեցինք, որ միայն հնգամյա միջոցառումների ծրագիրն է առկա։ Հետո «կռուտիտի» ժանրում նախարարը սկսեց համոզել, որ տարբերություն չկա դրանց միջև՝ 5-ամյա ծրագիրը բաշխվում է տարիների վրա, սակայն նախկինում և´ 5-ամյա ծրագիր էր ընդունվում, և´ յուրաքանչյուր տարվա համար՝ առանձին։
Կա՛մ գործ ունենք կառավարության անփութության հետ, կա՛մ կառավարությունը չի տարբերում տարեկան ծրագիրը 5-ամյա ծրագրից, կա՛մ էլ նպատակն այն է, որ տարեվերջին չմեղադրենք այս կամ այն կետը չկատարելու համար»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Ուկրաինան կարող է ստիպված լինել հաշտվել իր տարածքի մի մասի կորստի հետ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...