Ի՞նչ որոշում կկայացնի Փաշինյանը իշխանությունների «սրտի թեկնածու» Վահե Գրիգորյանի հարցով
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախագահ Արմեն Սարգսյանի կողմից Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրված, իշխանությունների «սրտի թեկնածու» Վահե Գրիգորյանի ընտրությունն ԱԺ-ում կարող է հետաքրքիր ընթացք ունենալ։
Պատճառն այն չէ, որ ընդդիմադիր խմբակցությունները հակված են դեմ քվեարկել թեկնածուին, օրինակ՝ ԲՀԿ-ում քննարկում են գործընթացը շրջել իշխանության դեմ եւ իրենց ելույթներում հիշեցնել Վահե Գրիգորյանի պնդումը, թե Արմեն Սարգսյանը լեգիտիմ նախագահ չէ, եւ դրանից հետեւություն անել, որ, ուրեմն, ՍԴ դատավորի ընտրության գործընթացն էլ լեգիտիմ չէ։
Իսկ ԼՀԿ-ն խոսելու է պետական ինստիտուտի հեղինակազրկման եւ այն մասին, որ ՔՊ-ն որոշել է ՍԴ-ում, ի դեմս Գրիգորյանի, համախոհ ունենալ։ Սակայն «Իմ քայլի» 88 հոգանոց խմբակցությունում էլ Գրիգորյանի նկատմամբ վերաբերմունքը միատարր չէ․ «Իմ քայլում» երեկ դիրքորոշում չէին հայտնում սպասվող քվեարկության վերաբերյալ՝ ասելով, թե դեռ պետք է հանդիպեն ու լսեն թեկնածուին։
Մեր տեղեկություններով, այդ հանդիպումը նախատեսվում է այսօր։ Բայց «Իմ քայլում» որոշումները ոչ թե խմբակցությունն է կայացնում, այլ Նիկոլ Փաշինյանը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Ուկրաինան կարող է ստիպված լինել հաշտվել իր տարածքի մի մասի կորստի հետ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...