ԱԺ-ն պարտավոր է Վահե Գրիգորյանի թեկնածության գրանցման հարցը քննության առարկա դարձնել. փաստաբան
ՀՀ օրենսդրությամբ ուղղակիորեն նախատեսված է սահմանափակում, արգելք ՍԴ նույն թեկնածուի կրկնակի, նորից առաջադրման համար: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով ՀՀ նախագահի կողմից Վահե Գրիգորյանին կրկին ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրելու փաստին։
«Այն նախատեսված է սահմանադրական օրենքով, ինչին ևս հարկավոր է ուշադրություն դարձնել: Կարծում եմ՝ Ազգային ժողովը սահմանափակված լինելով սահմանադրական օրենքի նորմով, կարող է և նույնիսկ պարտավոր է նախագահի կողմից առաջադրած թեկնածուի գրանցման հարցը քննության առարկա դարձնել»,-ասաց նա։
Ըստ նրա, Սահմանադրական դատավորի «նոր թեկնածու» եզրույթը բավականին հստակ և կանխատեսելի ձևակերպում է, սակայն եթե դրա վերաբերյալ առկա են տարբեր կարծիքներ, այսինքն՝ որոշակիության առերևույթ խնդիր կա, այդ դեպքում հարցը պետք է տեղափոխվի Սահմանադրական դատարան, որպեսզի այդ նորմի սահմանադրաիրավական բովանդակությունը բացահայտվի:
Փաստաբանն ընդգծեց, որ այս ամենի վերաբերյալ նաև չափազանց կարևոր է հենց Ազգային ժողովի աշխատակազմի մասնագիտական եզրակացությունը, որը պետք է բխի ՀՀ օրենսդրության, առավել ևս սահմանադրական օրենքի պահանջներից:
«Կարծում եմ` Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուն հենց առաջինը պետք է շահագրգիռ լինի օրինականության սկզբունքի անվերապահորեն պահանման նկատմամբ, ինչը տվյալ դեպքում խնդրահարույց է: Չեմ ցանկանում անդրադառնալ այն հարցին, որ Սահմանադրական դատարանի դատավորը պետք է նաև օժտված լինի ցանկացած հարցի նկատմամբ անկախ, անաչառ լինելու երաշխիքներով, ինչը հենց ներկայումս ակտիվ փաստաբանական գործունեության ծավալող անձի դեպքում ևս կարող է դժվարություններ առաջացնել»,-նշեց Արամ Վարդևանյանը:
Հիշեցնենք, որ նախագահ Արմեն Սարգսյանը երկրորդ անգամ Սահմանադրական դատավորի պաշտոնում է առաջադրել փաստաբան Վահե Գրիգորյանին, ինչը տարակուսանք է առաջացրել մասնագիtական շրջանակներում:
Իրավաբանները, հղում անելով օրենքին, նշում են, որ նախագահը պարտավոր էր Սահմանադրական դատարանի պաշտոնում առաջադրել նոր թեկնածուի: Եվ այն պարագում, երբ և՛ առաջադրողը, և՛ առաջադրվողը նույն անձիք են, իսկ խորհրդարանը (որպես պետական ինստիտուտ) մեկ անգամ մերժել է այդ թեկնածուին, ապա վերջինս չի կարող համարվել նոր թեկնածու:


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Ուկրաինան կարող է ստիպված լինել հաշտվել իր տարածքի մի մասի կորստի հետ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...