ԱՄՆ կոնգրեսականները կոչ են արել Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառել
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը երկուշաբթի միաձայն հավանություն է տվել բանաձեւին, որը Վաշինգտոնի վարչակազմին կոչ է անում 2017 թվականին ընդունված «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» օրենքի (CAATSA) շրջանակում Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների բազմակողմանի կիրառման, եթե Անկարան ստանա С-400 ռուսական զենիթահրթիռային համակարգերը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Կոնգրեսի բանաձեւերը զուտ հռչակագրային բնույթ ունեն, իսկ դրանց դրույթները պարտադիր չեն կատարման համար:
Կոնգրեսականները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, CAATSA-ի համաձայն, պատժամիջոցների բազմակողմանի իրականացման կոչ են արել, եթե Անկարան ձեռք բերի С-400 ռուսական զենիթահրթիռային համակարգերը, իսկ թուրքական կառավարությանը՝ չեղարկել ռուսական С-400-ի գնումը:
Օրենսդիրները դատապարտել են գործարքը եւ կարծում են, որ «այն սպառնում է ամերիկա-թուրքական միության ամբողջականությանը եւ խաթարում է ՆԱՏՕ-ն»:
ԱՄՆ-ն ակտիվորեն փորձում է կանխել C-400 ձեռք բերելու Թուրքիայի փորձերը: Ավելի վաղ Վաշինգտոնը նախազգուշացրել էր Անկարային, որ այդ զենքի ձեռքբերման դեպքում ԱՄՆ-ն կարող է մերժել Թուրքիային F-35 կործանիչների վաճառքի հարցում:
Թուրքիան մինչ օրս ԱՄՆ-ից 100 հնարավորից պատվիրել է 30 F-35 ինքնաթիռներ: ԱՄՆ-ի հետ դրա ստեղծման նախագծին մասնակցում են Ավստրիան, Մեծ Բրիտանիան, Դանիան, Իտալիան, Կանադան, Նիդերլանդները, Նորվեգիան եւ Թուրքիան: Բացի այդ, այդ ինքնաթիռները գնում են Իսրայելը եւ Ճապոնիան:


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Ուկրաինան կարող է ստիպված լինել հաշտվել իր տարածքի մի մասի կորստի հետ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...