Ոչ թե թավշյա, այլ երկաթյա հարված». միջազգային ԶԼՄ-ներն անդրադարձել են «Ադեկվադի» անդամների ձերբակալությանը
Արտասահմանյան մի շարք լրատվամիջոցներ անդրադարձել են «Ադեկվադ» նորաստեղծ ՀԿ-ի ղեկավար Արթուր Դանիելյանի ձերբակալությանը:
Lenta.ru-ն նշում է, որ Արթուր Դանիելյանը ստեղծումից առաջ հայտարարել էր, որ իրենք ադեկվատ լուծումներ են առաջարկել երկրում ստեղծված խնդիրների լուծման համար, ավելին՝ իրենց փորձելու են նման կերպ պատասխանել, բռնի ուժ կիրառել: Հիշեցվում է, որ Դանիելյանը հայտարարել էր, որ իրենց անդամներին ձերբակալել են վարչապետ Նիկոլ Փաշինյանիի հրամանով, քանի որ ինչ-որ մեկը կեղծ ահազանգել է ոստիկանություն, թե նրանք ահաբեկել են այդ զանգահարողին:
Кавказский узел պարբերականը նկատում է, որ միջադեպից օրեր առաջ կառավարության ղեկավարը հանձնարարել է իրավապահ մարմիններին «ոչ թե թավշյա, այլ երկաթյա հարված հասցնել ուժերին, որոնք բռնության քարոզչություն են իրականացնում և կապված են նախկին կոռումպացված համակարգի հետ»:
Նշվում է, որ Դանիելյանն ընդդիմադիր կուսակցությունն ստեղծել է մայիսի 27-ին՝ հայտարարելով, որ Հայաստանը բախվում է լուրջ մարտահրավերների և խնդիրների հետ, իսկ քաղաքական համակարգը «սպառել է դրանց համարժեք արձագանքելու ունակությունը»:
Eurasianet.org-ը ևս անդրադարձել է «հակափաշինյանական աջաթևյան կուսակցության» 11 անդամի ձերբակալությանը, որը «հաջորդել է վարչապետ Փաշինյանի կողմից սևազգեստների մասին արված խիստ նախազգուշացումներին»:Նշվում է, որ հայկական բլոգերներից գրել են, որ մարդիկ բռնության են ենթարկվում ընդամենը իրենց արտահայտած խոսքի համար, և սա քաղաքական հիմք ունի:
Հունիսի 9-ին հայտնի է դարձել Երևանում կայացած երթից հետո «Ադեկվադ» ԳԿ-ի 11 անդամի ձերբակալության մասին:


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Ուկրաինան կարող է ստիպված լինել հաշտվել իր տարածքի մի մասի կորստի հետ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...