Իրանը որեւէ լուրջ գործողություն չի տեսել Եվրոպայի կողմից. Ռոհանի
Իրանի միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրսբերումը միայն բացասական հետեւանքներ է ունեցել երկու երկրների համագործակցության եւ տարածաշրջանի անվտանգության համար: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է Mehr-ը:
«Իրանի Իսլամական Հանրապետությունը լի է վճռականությամբ՝ Եվրոպական միության անդամ պետությունների, հատկապես Գերմանիայի հետ քաղաքական եւ տնտեսական կապերը զարգացնելու համար: ԱՄՆ-ն իր միակողմանի որոշմամբ խախտել է համաձայնագիրը, որը կնքվել է 7 երկրների միջեւ, ինչպես նաեւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւը՝ ահաբեկչական հարձակումներ իրականացնելով տարածաշրջանում, սակայն, ցավոք, Եվրոպայի կողմից որեւէ պատասխանատու եւ ճիշտ արձագանք չենք տեսնում»,- ասել է Ռոհանին:
Նրա խոսքով՝ իրենց անարդար պատժամիջոցներով Միացյալ Նահանգները գնում է տնտեսական ահաբեկչության ճանապարհով:
Բացի այդ, Ռոհանին նշել է, որ անցած տարվա ընթացքում որեւէ լուրջ գործողություն չեն տեսել Եվրոպայի կողմից՝ չնայած բավականին լավ քաղաքական դիրքորոշմանը:
«Մենք ակնկալում ենք, որ Եվրոպան կհակազդի Իրանի ժողովրդի դեմ ԱՄՆ-ի տնտեսական ահաբեկչությանը»,- հավելել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին:


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Ուկրաինան կարող է ստիպված լինել հաշտվել իր տարածքի մի մասի կորստի հետ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...