Ո՞ր դեպքում է ոստիկանությունը որոշում ոչինչ չանել, ու ո՞ր դեպքում է որոշում միջամտել
Շատ կարևոր է ոչ միայն այս հարցով, այլ առհասարակ՝ ՀՀ քաղաքացիների համար, տեղեկանալ, թե արդյո՞ք կա որոշակի ընթացակարգ, թե ինչպես է մեր պետությունը, մասնավորապես՝ ոստիկանությունը, վարվում ունեցած տեղեկատվության հետ։
Այս մասին Կենտրոն ոստիկանության բաժնի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով «Ադեկվադ» կուսակցության նախագահ Արթուր Դանիելյանին բերման ենթարկելու փաստին։
Հիշեցնենք, որ քիչ առաջ Արթուր Դանիելյանն ազատ արձակվեց։ Նրա հետ ոստիկանական բաժանմունքում էին փաստաբաններ Ռուբեն Մելիքյանը և Տիգրան Աթանեսյանը։
«Եթե մեր պետությունն ի սկզբանե գիտի, որ որոշակի արարք հանցավոր չէ, ապա արդյո՞ք իրավաչափ է, որ կիրառեն թեկուզ երկու ժամով անձի ազատությունը զրկելու սահմանափակումներ, ընդ որում, այնպիսի հատուկ միջոց կիրառելով, ինչպիսին ձեռնաշղթան է, միջամտելով բնակարանի անձեռնմխելիության իրավունքին, անձնական տվյալների գաղտնիությանը՝ անձնական խուզարկություն իրականացնելով։
Եթե մեր պետությունն արդեն իսկ գիտի, որ այդ արարքը հանցավոր չէ, ինչո՞ւ է անձի իրավունքները սահմանափակում։
Ո՞ր դեպքում է ոստիկանությունը որոշում ոչինչ չանել, ու ո՞ր դեպքում է որոշում միջամտել, օրինակ՝ բերման ենթարկել, թեկուզ հրավիրել. այս բոլոր հարցերը մենք պետք է քննարկման առարկա դարձնենք»,- ասաց Մելիքյանը։
Հիշեցնենք, որ մայիսի 25-ին ի աջակցության Նիկոլ Փաշինյանի իրականացված հանրահավաքի կազմակերպիչ Ջիվան Աբրահամյանը հարթակից հայտարարել էր, որ եթե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը գնա Արցախ, ապա ինքն առաջինը կոչ կանի մարդկանց՝ «գնան ու քարով ցխեն Բակո Սահակյանի գլուխը»: ՀՀ Քննչական կոմիտեն Ջիվան Աբրահամյանի նկատմամբ քրեական գործ չհարուցեց՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:
Երեկ «Ադեկվադի» անդամի վրա տեղի ունեցած հարձակումից հետո հրավիրված ասուլիսում Արթուր Դանիելյանը դժգոհելով նման հռետորիկայից՝ իր խոսքում օգտագործել էր Աբրահամյանի օգտագործած արտահայտությունները։
Արթուր Դանիելյանը ձերբակալվել էր և ձեռնաշղթաներով տեղափոխվել ոստիկանություն:
«Ադեկվադի» ֆեյսբուքյան էջում տեսանյութ էր հրապարակվել, որտեղ երևում էր՝ ինչպես են ոստիկանները ձեռնաշղթաներով մեքենա նստեցնում Արթուր Դանիելյանին։
Ըստ տեսանյութի՝ նա բերման էր ենթարկվել վարչապետին ծանր մարմնական վնասվածք հասցնելու սպառնալիքի համար։


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Ուկրաինան կարող է ստիպված լինել հաշտվել իր տարածքի մի մասի կորստի հետ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...