Մոսկվայում անհայտ անձն ավերել է «Սնոբ» ամսագրի խմբագրությունը
Ռուսական «Սնոբ» նախագծի գլխավոր խմբագիր Քսենյա Չուդինովան Telegram-ի իր ալիքում հայտնել է, որ անհայտ անձը գիշերը խմբագրության շենք է մուտք գործել՝ «ամբողջությամբ ավերելով» այն:
Անձի գործողությունների դրդապատճառները հայտնի չեն: Գլխավոր խմբագրի խոսքով՝ աշխատակիցներն առավոտից չեն կարողանում մուտք գործել խմբագրություն, քանի որ այնտեղ քրեագետ է աշխատում:
Ամսագրի աշխատակիցների մի մասը շարունակում է աշխատել «Дождь» հեռուստաալիքի շենքում:
Պատճառված վնասի չափը դեռևս հնարավոր չէ գնահատել, սակայն Չուդինովան նշել է, որ, ամենայն հավանականությամբ, իրենք ստիպված կլինեն տեխնիկական օգնություն խնդրել, քանի որ համակարգիչներն ինքնուրույն վերականգնելը կամ փոխարինելը մեծ ծախս կլինի:


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Ուկրաինան կարող է ստիպված լինել հաշտվել իր տարածքի մի մասի կորստի հետ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ