«Ադեկվադ» կուսակցության հիմնադիր Արթուր Դանիելյանն ազատ արձակվեց
Կենտրոնի ոստիկանության բաժնից քիչ առաջ ազատ արձակվեց «Ադեկվադ» կուսակցության հիմնադիր Արթուր Դանիելյանը: Այսօր՝ հունիսի 10-ին, վաղ առավոտյան «Ադեկվադ» կուսակցության գրասենյակից ոստիկանները նրան բերման էին ենթարկել ձեռնաշղթաներով: Դանիելյանը լրագրողներին ասաց, որ ոստիկանությունը երկակի ստանդարտներ է կիրառում. իրեն բերմանէ ենթարկում մի հայտարարության համար, որի մեջ նախկինում հանցակազմ չի տեսել։
«Խոսքը գնում է իմ քաղաքական այն հայտարարության մասին, որը ես հնչեցրել եմ նախորդ օրը ասուլիս տալու ժամանակ, բառացիորեն կրկնել եմ մի արտահայտություն, որը մի շաբաթ առաջ Բակո Սահակյանի հասցեին մի նիկոլապաշտ ատիվիստ կիրառել է: Խոսքը գնում է մի սպառնալիքի մասին, որի մեջ ոստիկանությունում որեւէ հանցակազմ չէին տեսել նախկինում»,- ասաց Արթուր Դանիելյանը։
Նրա խոսքով՝ այսօր վաղ առավոտյան, իրեն ուղարկել են մի հոդված, որտեղ իրենց խմբին մեղադրում էին հիբրիդային պատերազմ հրահրելու մեջ։
«Մեր նկարն էր օգտագործված՝ վրան ծաղկավոր բաբոչկա ֆոտոշոփ արած: Երբ այդ հոդվածը տեսա, հասկացա, որ մեզ բոլորիս շատ քաջ ծանոթ մի ծաղրածու այսօր հերթական շոուն էր կազմակերպելու: 2 ժամ հետո մեր գրասենյակ եկան ոստիկանները: Չհասկացա՝ ինչու էին ձեռնաշղթա հագցրել: Ես որեւէ դիմադրություն չէի ցուցաբերել, եւ չէի էլ պլանավորում»,- հայտնեց Դանիելյանը, կարդաց իր հրավիրած ասուլիսի ժամանակ արած հայտարարությունը, եւ համեմատեց ապրիլի 25-ին Ազատության հրապարակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների արած հայտարարության հետ։
«Ապրիլի 25-ին Ջիվան Աբրահամյանը ասել էր հետեւյալը՝ էսօր, որ Բակոենք եկել են ստեղ, սա նախազգուշացում է ձեզ, ես առաջինը կլինեմ, որ կոչ կանեմ գնանք ու գլուխները քարով ցխենք: Հունիսի 9-ին ես ասել եմ հետեւյալը՝ շուտով մենք կարող է՝ կոչ անենք, որ Նիկոլ Փաշինյանի գլուխը պետք է քարով ցխեն: Ես այդ արտահայտությունն արել էի միայն նրա համար, որ իմացել եմ, թե ոստիկանությունը այդ արտահայտության մեջ որեւէ հանցակազմ չի տեսնում»,- ասաց Դանիելյանը։
Դանիելյանն էլ նշեց՝ թող իրավաբանները որոշեն՝ իր հայտարարության մեջ սպառնալիք կա՞, թե՞ ոչ. «Բանն այն է, որ ես այդ արտահայտությունը կիրառել եմ նրա համար, որ միայն նախապես իմացել եմ, որ ոստիկանությունը այդ հայտարարության մեջ որևէ հանցակազմ չի տեսնում»:


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Ուկրաինան կարող է ստիպված լինել հաշտվել իր տարածքի մի մասի կորստի հետ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ