Վահագն Գեւորգյանը՝ Աբովյանի քաղաքապետ. ԿԸՀ-ի տվյալները
ԿԸՀ-ն հրապարակել է Աբովյան քաղաքում նախօրեին կայացած քաղաքապետի ընտրությունների նախնական արդյունքները, որոնց համաձայն քաղաքապետ։ է ընտրվող Աբովյանի գործող ղեկավար Վագահն Գեւորգյանը:
Նշենք, որ Աբովյան համայնքում քվեարկելու իրավունք ունեցող 44,519 քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 18176-ը կամ 40.83 տոկոսը:
Առաջադրված 5 թեկնածուներից Վահագն Գեւորգյանն ստացել է 8453 ձայն, իսկ նրա հիմնական մրցակից՝ «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածու Գրիգոր Գուլյանը՝ 8058 քվե: Երրորդ տեղում Սասուն Գրիգորյանն է, ով ստացել է ընդամենը 731 ձայն: 4-րդ տեղում Մանուկ Մկրտչյանն է (435 ձայն) եւ 5-րդ տեղում՝ Արթուր Ղազարյանը (139 ձայն): Անվավել է եղել 360 թվեաթերթիկ:
Հիշեցնենք, որ 4 տարի առաջ տեղի ունեցած ընտրություններում Վահագն Գեւորգյանին աջակցում էր ԲՀԿ-ն, սակայն այս ընտրություններին թեկնածուն պնդում է, որ որեւէ քաղաքական ուժ իրեն չի աջակցում:
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն էլ հայտարարել էր, որ Գեւորգյանին չեն աջակցում, որովհետև դրա կարիքը չկա, իսկ իր թիկնազորի նախկին պետ, այժմ պատգամավոր Էդուարդ Բաբայանն աջակցում է որպես թեկնածուի մանկության ընկեր։
ՔՊ-ական թեկնածուն մասնագիտությամբ տնտեսագետ է, Կոտայքի մարզպետարանի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական վարչության պետի պաշտոնակատարը: Ի աջակցություն Գուլյանի՝ օրեր առաջ երթ տեղի ունեցավ Աբովյանում, որին մասնակցեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Ուկրաինան կարող է ստիպված լինել հաշտվել իր տարածքի մի մասի կորստի հետ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ