ԱՄՆ-ի ամենահայ շերիֆը
Rusarminfo.ru կայքն անդրադարձ է կատարել ԱՄՆ-ում բնակվող հայկական արմատներով շերիֆ Փիթեր Քութուջյանին, որը Միացյալ Նահանգներում «ամենահայ շերիֆ» մականունն է ստացել։ Կայքը գրում է, որ Քութուջյանը Մասաչուսեթս նահանգի նահանգապետի պաշտոնին հավակնորդներից է համարվում։
Մասաչուսեթսի Միդլսեքս շրջանի ոստիկանության շերիֆը ծնվել է 1961թ․-ին՝ Նյութոն քաղաքում՝ Արևմտյան Հայաստանից արտագաղթածների ընտանիքում։
Նա իրավաբանական կրթություն ունի և երկար տարիներ աշխատել է որպես իրավաբան, իսկ 1996թ․-ին Մասաչուսեթս նահանգի Սենատի անդամ է ընտրվել։
2011թ․-ի հունվարին Մասաչուսեթսի նահանգապետ Պատրիկ Դևալը Քութուջյանին Միդլսեքս շրջանի շերիֆ է նշանակել՝ իր որոշումը բացատրելով հայորդու մասնագիտական բարձր որակներով և շրջանում հանցավորության դեմ պայքարում ավելի ինտենսիվ աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտությամբ։
Ըստ կայքի՝ ընդամենը 2 տարվա աշխատանքից հետո Քութուջյանին հաջողվել է պատասխանատվության ենթարկել նահանգի ամենափնտրված հանցագործներին, իսկ շրջանում բացահայտվել և փակվել է ավելի քան 50 ընդհատակյա հիմնարկություն։
Ներքին անվտանգության ապահովման ոլորտում մատուցած ծառայության համար 2013թ-ին հայազգի շերիֆը ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի կողմից նախագահական շքանշանի է արժանացել։
Նույն թվականին Քութուջյանը սենատոր է առաջադրվել հայրենի Մասաչուսեթսից, սակայն զիջել է իր մրցակցին։
57-ամյա գործիչը հասարակական ակտիվ գործունեություն է ծավալում։ Նա 2012թ․-ին Բոսթոնում Հայկական մշակութային ժառանգության այգու և Մեծ եղեռնին նվիրված հուշարձանի բացման նախաձեռնողներից է եղել, ինչպես նաև բազմիցս բարձրացրել է Ցեղասպանության և Արցախի անկախության ճանաչման հարցերը։


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Ուկրաինան կարող է ստիպված լինել հաշտվել իր տարածքի մի մասի կորստի հետ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ