«Մարզպետը կոպտագույնս խախտում է օրենքը». Նաիրա Զոհրաբյանը նրան խորհուրդ է տալիս հանգստացնող թեյ խմել
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը կոպտագույնս օրենք է խախտում` միջամտելով Աբովյանում քաղաքապետի ընտրություններին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը` անդրադառնալով Աբովյանում Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի մասնակցությամբ այսօրվա միջադեպին:
Նշենք, որ մարզպետը, որ գտնվում է արձակուրդում, շրջում է ընտրական տեղամասերով, հետեւոմ ընտրությունների ընթացքին, տեղամասերից մեկում էլ հանձնաժողովի ԲՀԿ-ական անդամի ձեռքից քաղաքացիների անուներով եւ հեռախոսահամարնեով թուղթ էր հայտնաբերել եւ դիմել էր ոստիանություն: Տվյալ ընտրական տեղամասում դիտորդները դժգոհություն էին հայտնել մարզպետի այս գործողությունից եւ արձանագրել այն:
«Արդեն թեւավոր դարձած հայտնի խոսքով ասեմ` հանգիստ նստեք տեղներդ եւ թույլ տվեք, որ աբովյանցին իր ընտրությունը կատարի: Մարզպետը կոպտագույնս խախտում է օրենքը եւ իր բոլոր բացատրությունները, որ արձակուրդի մեջ է եւ այլն եւ այլն, դա իրեն իրավունք չի տալիս մոտենալ ընտարտեղամասին, ավելին, ինչ-որ բան անել, իրեն իրավուքն վերապահել վստահված անձանց հետ լեզվակռվի մեջ մտնելու, հանձնաժողովի անդամների մեջ լեզվակռվի մեջ մտնելու: Հասկանում եմ մարզպետի շփոթահար վիճակը, բայց նորից եմ կրկնում` հանգիստ նստեք տեղներդ, ասում եք, որ երկրում բան է փոխվել այլեւս, թույլ տվեք, որ տեղի ունենան ազատ եւ արդար ընտրություններ, եւ ինչպես մեզանից որեւէ մեկը, որեւէ ԲՀԿ-ական պատգամավոր իրեն թույլ չի տվել խառնվել գործընթացին, էնպես էլ որեւէ պաշտոնյա իրավունք չունի վարչական լծակ կիրառել, շրջել տեղամասերում` մտածելով, որ ինքն էնքան մեծ հեղինակություն ունի, որ իր շրջապտույտը կարող է մթնոլորտ փոխել»,- ասաց պատգամավորը:
Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ մարզպետը վարչական ռեսուրս է օգտագործում, եւ նրան խորհուրդ տվեց հանգստանալ, խմել հանգստացնող թեյ:
Նշենք, որ Աբովյանի քաղաքապետի ընտրություններում առաջադրվել է 5 թեկնածու: Նրանցից առաջատարներ են համարվում գործող քաղաքապետ Վահագն Գեւորգյանը եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջադրված Գրիգոր Գուլյանը:
Մյուս թեկնածուներն են՝ Սասուն Գրիգորյանը, Արթուր Ղազարյանը, Մանուկ Մկրտչյանը։
Աբովյանում կա 27 տեղամաս։ Ընտրողների թիվը 44 600 է: Աբովյան համայնքում 14:00-ի դրությամբ 44519 քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 10258-ը կամ 23.04 տոկոսը:


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Ուկրաինան կարող է ստիպված լինել հաշտվել իր տարածքի մի մասի կորստի հետ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ