Նազարբաեւը եւ Տոկաեւը քվեարկել են, բայց ոչ թե Աբովյանում, այլ Նուր Սուլթանում
Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը քվեարկել է նախագահական ընտրությունների ժամանակ, Ղազախստանից հաղորդում է Լուրեր Հայաստանից- NEWS.am-ի թղթակիցը:
Նազարբաեւը նշել է, որ այսօր Ղազախստանի ժողովուրդն ընտրում է իր ապագան եւ ճակատագիրը: Նրա խոսքով՝ նոր մտքերով նոր սերնդի գալով՝ Ղազախստանը կհասնի նոր բարձունքների: «Լիազորություններս դադարեցնելու մասին իմ որոշումն ընդունվել է ամբողջ աշխարհում: Ես ստացել եմ նամակներ եւ զանգեր բազմաթիվ երկրների առաջնորդներից, որոնք գտնում են, որ Ղազախստանը ճիշտ ուղու վրա է՝ ժողովրդավարական եղանակով փոխանցելով իշխանությունը: Եւ այսօր ամբողջ ժողովուրդը Ղազախստանի 10 հազար տեղամասերում քվեարկում է նոր նախագահ ընտրելու համար»,-նշել է նա:
Ղազախստանի գործող նախագահ Քասիմ-Ժոմարտ Տոկաեւը քվեարկությունից հետո նույնպես նշել է, որ այսօր պատմական օր է: Նրա խոսքով՝ ներկայիս նախընտրական արշավի առանձնահատկությունն այն է, որ դրանում մասնակցել է յոթ թեկնածու: Ընդ որում՝ բոլոր թեկնածուները քարոզարշավի ընթացքում ցուցաբերել են քաղաքական բարձր մշակույթ, որի շնորհիվ հնարավոր էր դարձել խուսափել միմյանց հասցեին ուղղված մեղադրանքներից: «Նախընտրական քարոզարշավն անցել է բավականին ժողովրդավարական մթնոլորտում»,-նշել է նա:
Հիշեցնենք, որ այսօր Ղազախստանում ընթանում են նախագահական արտահերթ ընտրությունները: Երկրի ղեկավարի պաշտոնի համար հավակնում են յոթ թեկնածուներ. Ժամբիլ Ահմետբեկովը «Կոմունիստական ժողովրդական կուսակցությունից», Դանիա Եսպաեւան «Ակ ժոլ» կուսակցությունից, Ամիրժան Քոսանովը «Ազգի ճակատագիր» ազգային հայրենասիրական շարժումից, Տոլեուտայ Ռահիմբեկովը «Աուիլ» կուսակցությունից, Ամանգելդի Թասպիհովը Ղազախստանի Արհմիությունների ֆեդերացիայից, Քասիմ-Ժոմարտ Տոկաեւը (Ղազախստանի գործող նախագահը) Nur Otan կուսակցությունից, Սադիբեք Թուգելը «Մեծ անապատի արծիվներ» հասարակական միավորումից:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Ուկրաինան կարող է ստիպված լինել հաշտվել իր տարածքի մի մասի կորստի հետ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ