6 մլրդ դոլար արտաքին պարտքը վկայո՞ւմ է «Առաջ գնացող Հայաստանի» մասին
Պետական արտաքին պարտքը մոտենում է բոլորիս համար վտանգավոր ու սպառնացող շեմի՝ ապրիլի 1-ի դրությամբ՝ կազմելով 5 մլրդ 996.2 մլն դոլար: Առյուծի բաժինը՝ 4.3 մլրդ դոլար արտաքին պարտքն է, որը ՀՀ կառավարությունը վերցրել է միջազգային ֆինանսական կառույցներից։ Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ մեր իշխանությունը մեկ ամսվա ընթացքում պարտքն ավելացրել է 35 մլն դոլարով, իսկ տարեսկզբի համեմատ` 54.1 մլն դոլարով:
Գաղտնիք չէ, որ պետական պարտքի մակարդակը ցանկացած երկրի տնտեսական համակարգը բնութագրող ամենահիմնական ցուցանիշներից է, որն ազդում է ողջ հասարակության ներկա և ապագա բարեկեցության վրա, քանզի պետական պարտքի մարման պարտավորությունը դրված է յուրաքանչյուր քաղաքացու վրա: Երբ նայում ենք ինֆոգրաֆիկ տվյալներին և համեմատություն անում նախորդ տարիների ցուցանիշները, ապա առանց մասնագիտական լուրջ ուսումնասիրությունների էլ երևում է, որ մեր պարտքը տարին տարվա, ամիսը ամսվա վրա ոչ թե մեկ դրամով պակասում, այլ մլն դոլարներով սրընթաց աճ է գրանցում:
Oրնակ` 2008-ից սկսած, մինչև տնտեսական ճգնաժամի մեկնարկը Հայաստանի արտաքին պարտքը կազմում էր 1 միլիարդ 550 մլն դոլար։ Իսկ արդեն 2009-ի վերջին Հայաստանի պետական արտաքին պարտքը հասել էր 3 մլրդ դոլարի։ Իսկ ահա անցած տարվա ընթացքում ՀՀ կառավարությունը մեկը մյուսի հետևից պարտքեր է վերցրել՝ այն այսօր հասցնելով գրեթե 6 միլիարդի:
Դե հիմա ասեք՝ այս պարզ տվյալները վկայում են «Առաջ գնացող Հայաստանի» մասի՞ն, թե՞ դրանք «Անվտանգ Հայաստանի» գրավականն են խորհրդանշում: Ի՞նչ է արել այս 10 տարիների ընթացքում մեր իշխանությունը՝ պարտքեր է կուտակել, բայց դրանից հասարակության կյանքում բարելավում չի եղել, մենք այդ պարտքերից չենք «օգտվել», մեզ մոտ էլի աղքատության, անգործության, արտագաղթի տվյալները պետական պարտքի տվյալների նման միայն աճում են:
Ի՞նչ է փոխել այդ 6 միլիարդ պարտքը յուրաքանչյուր քաղաքացու կյանքում, դրական՝ ոչինչ, պարզապես մեր անձնական պարտքերին, ապառիկներին ու վարկերին ավելացել է ևս մեկ ահռելի պարտք, որը գուժում է դեֆոլտի մոտալուտ այցը: Այս իշխանությունն այնքան պարտք է վերցրել, որ իմ՝ դեռ չծնված երեխան լույս աշխարհ գալուն պես պետք է պետական պարտքը «փակի»:
Սաթեն Մանասյանի ֆեյսբուքյան էջից


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել