«Սպեցի» աշխատողներն են սեւ շորերով ման գալիս. քրեական հեղինակությունը՝ Երեւանում սեւազգեստ մարդկանց խմբերի մասին
Երեւանում սեւ շորերով ման են գալիս ոստիկանության 6–րդ վարչության աշխատակիցները։ Այս մասին այսօր՝ հունիսի 7–ին, դատարանում հայտարարեց Արտյոմ Կանեւսկոյ անունով հայտնի քրեական հեղինակություն Արտյոմ Հարությունյանը՝ պատասխանելով NEWS.am–ի այն հարցին, թե քաղաքում կա՞ն արդյոք սեւազգեստ մարդկանց խմբեր, որոնք հանրապետությունում ապօրինի ու բռնի գործողություններ են կատարելու։
«Այո, ես հանդիպել եմ, սպեցի սեւ շորերով են, իրենք են սեւ շորերով ման գալիս, ես սեւ շորերով ման չեմ գալիս»,–ասաց նա՝ նկատի ունենալով ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր (6–րդ) վարչության ծառայողներին։
Նշենք, որ 2019թ. հունվարի 12-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները վարչապետի հայտարարած՝ «Ասֆալտին փռելու» օպերացիայի շրջանակներում Երեւանի Հրաչյա Քոչարի եւ Վաղարշյան փողոցների խաչմերուկից գլխավոր վարչություն էին բերման ենթարկվել 42-ամյա Արտյոմ Հարությունյանին եւ նրան ուղեկցող անձանց՝ ապօրինի զենք-զինամթերք ու սառը զենք պահելու, կրելու կասկածանքով:
Ըստ մեղադրանքի՝ Արտյոմ Հարությունյանն իր կողմից օգտագործվող «Տոյոտա» մակնիշի ռուսական համարանիշներով ավտոմեքենայում ապօրինի պահել է 5.45 մմ տրամաչափի փամփուշտով լիցքավորված տարբեր տեսակի երկու հրազեն: Հարությունյանի նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրված՝ չհեռանալու մասին ստորագրությունը։ Նրա վերաբերյալ գործը քննվում է դատարանում։
Հարությունյանի խոսքով՝ իրեն առաջադրված մեղադրանքը շինծու է եւ ուղղված է կոնկրետ իր անձի դեմ։
Քրեական հեղինակությունը հայտարարեց, որ թիկնազոր չունի, իսկ այն անձանց, ում 2019թ. հունվարի 12–ին իր հետ ոստիկանները բերման են ենթարկել, եղել են նրա մարզասրահի ընկերները։
Հարցին, թե ի՞նչն է պատճառը, որ նա մշտապես հայտնվում է ոստիկանության թիրախում, Հարությունյանը պատասխանեց, որ չգիտի։
Անդրադառնալով այն հրապարակումներին, համաձայն որոնց նա հանդիսանում է Դոն Պիպո անունով հայտնի Արթուր Ասատրյանի դեմ իրականացված մահափորձի պատվիրատուն, Հարությունյանն արձագանքեց.
«Չկա ըտենց բան, անկապ բաներ են, եթե նման բան են ասում, ինչպես եմ ես հիմա ազատության մեջ, ես նրան չեմ էլ ճանաչում»,–ասաց նա ՝ հաստատելով, որ մահափորձի գործով հարցաքննվել է։
Իսկ ինչ վերաբերվում է նրա կողմից կեղծ անձնագիր ձեռքբերելու դեպքին, Կանեւսկոյը նշեց, որ դա եւս իրականությանը չի համապատասխանում եւ այդ գործի վարույթը կարճվել է։
Հարությունյանը հերքեց նաեւ այն տեղեկությունը, թե իրեն կեղծ անձնագիր է տվել այն ժամանակվա ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։
«Ես Գասպարյանին կյանքում երկու անգամ եմ տեսել, կանչել՝ վրաս ջղայնացել ա, ասել ա՝ խելոք մնացեք»։


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Ուկրաինան կարող է ստիպված լինել հաշտվել իր տարածքի մի մասի կորստի հետ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ