Ո՞վ ասաց, որ մենք միայն մեկ «Իսկանդեր» ունենք. Փաշինյանը՝ լրագրողին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 6-ի հանդիպման ընթացքում քննարկել են ռազմական ոլորտում հետագա համագործակցության հարցեր։ Այս մասին Փաշինյանն ասել է հունիսի 7-ին Ռուսաստանի Դաշնությունում Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի 23-րդ լիագումար նիստից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում՝ պատասխանելով լրագրողի դիտարկմանը, թե հանդիպման վերաբերյալ հարցազրույցում վարչապետը նշել է, որ Ռուսաստանից «Իսկանդեր» գնելու հարց չի քննարկվել։
«Լրագրողն ինձ հարցրեց՝ արդյո՞ք ես երկրորդ «Իսկանդեր» գնելու ցանկություն ունեմ։ Ես պատասխանեցի՝ իսկ ո՞վ ասաց, որ մենք միայն մեկ «Իսկանդեր» ունենք և կարիք ունենք երկրորդի։ Ես ասացի, որ մենք բավականաչափ «Իսկանդերներ» ունենք, և այլ հարցեր ենք քննարկում։ Մենք քննարկեցինք այդ ոլորտում հետագա համագործակցության հնարավորությունները։ Անշուշտ, Ռուսաստանը ռազմավարական գործընկեր է Հայաստանի համար, այդ թվում՝ անվտանգության ապահովման տեսանկյունից։ Մեր երկրները ՀԱՊԿ անդամներ են, և մենք շատ բան ունենք քննարկելու անվտանգության ոլորտում»,- նշել է Փաշինյանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 6-7-ը Սանկտ Պետերբուրգում է գտնվում աշխատանքային այցով, որտեղ մասնակցում է Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին։ Այցի շրջանակներում վարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Բուլղարիայի Հանրապետության նախագահ Ռումեն Ռադևի հետ։ Նիկոլ Փաշինյանը Պետերբուրգում հանդիպումներ է ունեցել նաև Ռուսաստանի հայ համայնքի, տարբեր երկրների կառավարությունների ներկայացուցիչների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ: Հայաստանի Հանրապետության պատվիրակության կազմում են նաև ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը և այլ պաշտոնատար անձինք:


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Ուկրաինան կարող է ստիպված լինել հաշտվել իր տարածքի մի մասի կորստի հետ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ