ԱՄՆ-ը մտադիր է Ասանժին նոր մեղադրանքներ ներկայացնել
ԱՄՆ արդարադատության նախարարությունը պատրաստել է նոր մեղադրանքներ WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի դեմ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Միացյալ Նահանգների արդարադատության նախարարությունը պատրաստվում է նոր մեղադրանեներ ներկայացնել WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին մինչես նրա արտահանձնման հարցի քննարկման ավարտը՝ հունիսի 14-ը»,- ասվում է կազմակերպության հայտարարությունում։
Նշվում է, որ մեղադրանքը կներկայացվի ՀԴԲ վարձած իրազեկիչի՝ Սիգուրդուր Թորդարսոնի ցուցմունքների հիման վրա, որը բանտարկվել է փաստաթղթերի կեղծման, բազմաթիվ խարդախությունների եւ մանկապղծության համար։ Թորդորսոնը փորձել է Ասանժի անունով 2010-ին ռուսաստանյան վիզա ստանալ։
Ինչպես նշել են WikiLeaks-ում՝ հղում կատարելով նիդեռլանդական ԶԼՄ-ներին, մայիսի 6-ին ՀԴԲ հատուկ գործակալ Մեգան Բրաունը, որը զբաղվում է Ասանժի գործի հետաքննությամբ, մեկնել է Իսպանիա, որպեսզի հարցաքննի Թորդորսոնին։ Մայիսի 27-ից մինչեւ հունիսի 1-ը, կազմակերպության տվյալներով, ամերիկյան իշխանությունները «հանգամանալից հարցաքննել» են Վաշինգտոնում դատապարտվածին՝ Ասանժին նոր մեղադրանք ներկայացնելու նպատակով։
Ավելի վաղ WikiLeaks-ը Twitter-ում տեղեկացրել էր հունիսի 14-ին ԱՄՆ արտահանձնման մասին դատական լսումները տեղափոխելու մասին, որոնք պետք է տեղի ունենային հունիսի 12-ին։ Դրանք կկայանան Լոնդոնի Բելմարշ մագիստրական դատարանում։
Մայիսի 30-ին WikiLeaks-ը տեղեկացրել էր, որ Ասանժը տեղափոխվել է Բելմարշ բանտի հիվանդանոց առողջական վիճակի վատանալու պատճառով։ Դատական լսումները Ասանժին արտահանձնելու մասին պետք է տեղի ունենային Լոնդոնում այդ նույն օրը, բայց տեղափոխվել են հունիսի 12 ավստրալացու վատ ինքնազգացողության պատճառով։ Կտտանքների գծով ՄԱԿ հատուկ զեկուցող Նիլս Մելցերը հայտարարել է, որ Ասանժը մի քանի տարի Միացյալ Թագավորությունում ենթարկվել է հոգեբանական կտտանքների, ինչպես նաեւ մեղադրել է այդ երկիրը ԱՄՆ-ի ու Շվեդիայի հետ միասին այն բանում, որ նրանք համատեղ նրա դեմ կազմակերպել են վախեցնելու եւ զրպարտելու արշավ։


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Ուկրաինան կարող է ստիպված լինել հաշտվել իր տարածքի մի մասի կորստի հետ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ