Հարկային համաներում չենք կիրառի. Դավիթ Անանյան
Ազգային ժողովի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի ու Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվում են «ՀՀ 2018թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումները, որի ընթացքում ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանից հետաքրքրվեց՝ առաջիկայում որոշ ակտերի առնչությամբ հարկային համաներում սպասվո՞ւմ է, թե ոչ:
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ի պատասխան պատգամավորի՝ հայտարարեց, որ կառավարությունը նման քայլի չի գնա, քանի որ հարկային համաներումը լավ գործիք չէ, որովհետև հարկ վճարողների մոտ սպասումներ է առաջացնում։
«Հարկային կարգապահության տեսանկյունից նրանք կարող են ավելի ոչ օրինապահ վարքագիծ դրսևորել ակնկալելով, որ առաջիկայում ունենալու են համաներում: Կարծում եմ՝ ոչ, չենք կիրառի համաներում որոշ ակտերի վերաբերյալ, բայց համոզված եմ՝ դրանք պետք է հատ-հատ ուսումնասիրել»,- ասաց նա։
Միևնույն ժամանակ ՊԵԿ նախագահը կարծում է, որ անելիքներ կան՝ կապված հարկային վարչարարության արդյունավետության բարձրացման հետ։
«Բոլոր ակտերի պատմությունն ուսումնասիրելով՝ կարող ենք փաստել, թե որ ճանապարհով են հարկային պարտավորություններ առաջացել, և հարցի լուծման համար կարելի է ԱԺ-ում քննարկում ծավալել: Պետք է պարզել, թե որոնք են անհուսալի հարկային ակտերը և հասկանանք՝ ունե՞նք հարկային ակնկալիքներ: Եթե չունենք, դրանցից պետք է ազատվել»,- եզրափակեց Դավիթ Անանյանը։


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Ուկրաինան կարող է ստիպված լինել հաշտվել իր տարածքի մի մասի կորստի հետ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ