Դիլեման խորանում է, իսկ պատասխանատվությունը՝ մեծանում. օրակարգը սպառնում է ազգային համընդհանուր անվտանգությանը
«Փաստը» գրում է. «Վերջին շրջանում բավական քննարկվող ու արծարծվող թեման Հայաստանի և Արցախի իշխանական վերնախավերի հարաբերությունների և «հայաստանցի»-«ղարաբաղցի» պիտակավորումների վերաբերյալ հանրային դիսկուրսն է։ Այս ձևակերպումները դեռևս 2008-ին «շրջանառության» մեջ դրվեցին առաջին նախագահի կողմից և տարբեր առիթներով յուրահատուկ տիրաժավորմամբ արհեստականորեն մտան հանրային օրակարգ: Մի բան փաստ է, որ այս օրակարգը սպառնում է ազգային համընդհանուր անվտանգությանը և կարող է դառնալ ազգի պառակտման պատճառ:
Գաղտնիք չէ, որ, ցավոք սրտի, Հայաստանում կա մարդկային մի կատեգորիա, որը դիտավորությամբ, թե մոլորվածության մեջ գտնվելով, օտար ֆինանսավորմամբ սնվող, թե կամավոր հիմունքներով, անընդհատ փորձում է արհեստական տարանջատում մտցնել ՀՀ ու Արցախի հայության միջև ու անընդհատ սպեկուլացնում է «հայաստանցի-ղարաբաղցի» կեղծ ու վտանգավոր եզրույթը:
Ի դեպ, նշենք նաև, որ այս փուլում այդ դիսկուրսն առաջ բերեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Սասուն Միքայելյանը դեռևս արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ, երբ Միքայելյանը հայտարարում էր, թե «այս հաղթանակը, որ տարաք դուք, ավելի կարևոր էր, քան ազատամարտը», իսկ Փաշինյանն էլ նշում էր, որ «նույնիսկ Ղարաբաղի ղեկավարների երեխաները Ղարաբաղում չեն ծառայել և ընդհանրապես բանակում չեն ծառայել»:
Նշված թեզի հետ կապված վերջին մի քանի ամիսներին ականատես եղանք բավականին առանցքային իրադարձությունների, որոնք գնալով էլ ավելի ամուր սեպ խրեցին երկու հանրապետությունների միջև (Վիտալի Բալասանյանի միջադեպ, Սամվել Բաբայանի միջադեպ, զինվորականների հետապնդում, Մարտի 1-ին իբր արցախցի զինվորների ներգրավման թեզի շրջանառում, մայիսի 28-ի տոնակատարություններին հրավերի բացակայություն և այլն):
Նախօրեին անմիջապես զգացվեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերադարձել է արձակուրդից: ԱԺ-ում 2018-ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ նրա ելույթը և բակում լրագրողների հարցերի պատասխանները ստեղծում են նոր իրավիճակ, որտեղ, թվում է, թե ամեն ինչ հասկանալի է, բայց մնում է տտիպ դառնություն, որ այդպես չպիտի լինի: Խոսքը, իհարկե, Արցախին վերաբերող հատվածի մասին է:
Բայց կա նաև այն հատվածը, որ հուզական ապրումներից դուրս է ու նաև բանականությունից դուրս է, որ Հայաստանի վարչապետն ու Արցախի նախագահը սկսել են միմյանց հետ հարաբերվել մամուլով: Ու ոչ միայն բանականությունից դուրս է, այլև վատ է: Այն հարցին, թե ովքե՞ր են դավադիր ուժերը, որ, ինչպես ինքն էր հայտարարել, փորձում են պատերազմ հրահրել, հողեր հանձնել և տեղի ունեցածի ողջ պատասխանատվությունը դնել իր իշխանության վրա, Նիկոլ Փաշինյանը ասաց, որ թեև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն իր հետ հանդիպման ժամանակ հավանություն է տալիս ղարաբաղյան խնդրի կարգավորման իր տեսլականին, հետո փորձում են իրեն մեղադրել հողեր հանձնելու մեջ: Ավելին՝ հայտարարվեց, թե նախկին իշխանությունները Ղարաբաղի իշխանություններին չեն էլ տեղեկացրել բանակցային գործընթացի մասին:
Ու վատ, շատ վատ է նույնիսկ ոչ այն պատճառով, որ Բաքվում արդեն թարգմանել ու տիրաժավորում են՝ ներքուստ ու արտաքուստ անթաքույց հրճվանքով, այլ այն, որ Հայաստանի ու Արցախի միջև նման հարց՝ հակազգային իշխանության, հող հանձնել-չհանձնելու, դավադրության, դավաճանության, սպառնալիքի, չի կարող ու չպիտի լինի: Դա իսկապես պիտի լինի «աշխատանքային հարց», որ դուրս չի գալիս աշխատասենյակից:
Հիմա արդեն տեսակետ կա, որ «դիրքորոշումներն» առավել կոշտացել են Բակո Սահակյանի ու Արկադի Ղուկասյանի հայտնի միջնորդություններից հետո: Սա ավելի մտահոգիչ է, քանզի այդ միջնորդությունները կարող էին դառնալ յուրատեսակ կամուրջ, անձնական ամբիցիաներից, նեղ քաղաքական խնդիրներից դուրս ու հանուն միասնական շահերի ձեռքսեղմման կամուրջ: Այնինչ, հիմա ստացվել է մի վիճակ, որ առաջիկայում հենց միայն վերաքննիչ դատարանում փաստացի մեկ դատավորի կողմից որոշվելու է ոչ այնքան Քոչարյանի ազատության մեջ մնալ-չմնալու, որքան այդ կամուրջը պահելու կամ չպահելու հարցը: Հիրավի պատասխանատվությունը շատ մեծ է»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Ուկրաինան կարող է ստիպված լինել հաշտվել իր տարածքի մի մասի կորստի հետ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ