«Ճիշտ» բռնություն չի լինում
«Բռնության կոչերը ես լսել և կարդացել եմ վաղուց, և վերջին տարիներին, մինչև հեղափոխությունը, դրանք ուղղված էին երրորդ նախագահի և նրա շրջապատի դեմ:
Ավելին՝ 2017 թվականի ամռանը մի խումբ զինված մարդիկ ակնհայտ բռնություն կիրառեցին, հարձակվեցին ՊՊԾ գնդի վրա, որի հետևանքով եղան մարդկային զոհեր: Բայց այդ բռնությունը խիստ ողջունելի համարվեց հայ հասարակության կողմից, իսկ այսօր պաշտոնատար անձինք դրա մասին առանձնապես չեն խոսում:
Հիմա էլ ֆեյսբուքում ես ամեն օր հաշվեհարդարի կոչեր եմ կարդում՝ ուղղված նախկին իշխանավորներին և նրանց մերձավորներին (ոմանք կարծում են, որ «անցումային արդարադատությունը» հենց դա՛ է), և պաշտոնական մակարդակով դարձյալ, կարծես թե, դրանց ոչ ոք չի անդրադառնում:
Արցախի նախագահին բռնությամբ սպառնացողին էլ, որքան գիտեմ, այլևս չեն հետապնդում: Եվ ի՞նչ եղան, ի դեպ, «Ռեսթարթի» երիտասարդները, որոնք բռնություն են կիրառել ՀՀ քաղաքացու հանդեպ՝ անկախ նրանից ում է դուր գալիս նրա գործունեությունը, ում՝ ոչ: Այնպես որ, որոշ դեպքերում, երբ բռնության կամ բռնության սպառնալիքի թիրախը «վատ մարդիկ» են կամ «ռեժիմն» է, դա համարվում է եթե ոչ խրախուսելի, ապա բավականին նորմալ երևույթ՝ «դե, ժողովուրդն է, 30 տարի թալանվել է, կեղեքվել է, նրա զգացմունքները պետք է հասկանալ»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Ուկրաինան կարող է ստիպված լինել հաշտվել իր տարածքի մի մասի կորստի հետ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ