Կուման․ Եթե վերահսկենք գնդակը, Ռոնալդուն ոչինչ չի կարողանա անել
Ազգերի լիգայի կիսաեզրափակիչում Անգլիայի հավաքականին լրացուցիչ ժամանակում 3։1 հաշվով հաղթած Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը մեկնաբանել է խաղը եւ խոսել Պորտուգալիայի դեմ եզրափակիչի մասին։
«Մեր փոփոխություններն արդյունավետ աշխատեցին։ Պրոպերն օգնեց վերահսկել գնդակը, իսկ Վան դե Բեկն ու Պրոմեսն արեցին այն, ինչ սպասում էի նրանցից։
Մենք հաղթել ենք Գերմանիայի, Ֆրանսիայի հավաքականներին, այժմ էլ՝ աշխարհի չորրորդ թիմին, ինչը ցույց է տալիս մեր առաջընթացը։ Այս կազմով մենք դեռ չէինք խաղացել կիսաեզրափակիչում եւ եզրափակիչում։ Սա նոր իրավիճակ է մեզ համար, բայց մենք աստիճանաբար առաջ ենք գնում։ Դեռ շատ աշխատանք կա, բայց մենք շարժվում ենք ճիշտ ուղղությամբ։ Մեր թիմում կան տաղանդավոր խաղացողներ, որոնցից երկուսը մի քանի օր առաջ նվաճել են Չեմպիոնների լիգան։ Նրանց փորձը շատ կարեւոր է թիմի համար։
Առաջին կիսաեզրափակիչում Շվեյցարիան ավելի լավ տպավորություն թողեց, բայց Ռոնալդուն դարձյալ ապացուցեց, որ անհավանական խաղացող է։ Պորտուգալիայի դեմ եզրափակիչում պետք է վերահսկենք գնդակը։ Եթե դա հաջողվի, Ռոնալդուն ոչինչ չի կարողանա անել»,- Կումանի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Ազգերի լիգայի Պորտուգալիա - Հոլանդիա եզրափակիչը տեղի կունենա հունիսի 9-ին։


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Ուկրաինան կարող է ստիպված լինել հաշտվել իր տարածքի մի մասի կորստի հետ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ