Թերեզա Մեյն այսօր կլքի Պահպանողական կուսակցության նախագահի պաշտոնը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն ուրբաթ կլքի Պահպանողական կուսակցության նախագահի պաշտոնը, սակայն կշարունակի կատարել կառավարության ղեկավարի պարտականությունները մինչև հայտնի կդառնա նրա իրավահաջորդի անունը, հաղորդում է ТАСС-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ 62-ամյա քաղաքական գործիչը վարչապետի և կուսակցության ղեկավարի պաշտոնից հեռանալու մասին հայտարարել էր մայիսի վերջին՝ Brexit-ի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով:
Մեյը Պահպանողական կուսակցության նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2016 թ. հուլիսից՝ 1061 օր: Դա վատագույն 6-րդ ցուցանիշն է Պահպանողական կուսակցության պատմության մեջ, ուստի Մեյը տեղավորվել է Նևիլ Չեմբրլենի (1937-1940, 1227 օր) և Իէն Դանկան Սմիթի (2001-2003, 784 օր) միջև: Ռեկորդը պատկանում է Մարգարետ Թետչերին, որը կուսակցությունը ղեկավարել է 1975-ից մինչև 1990 թ. կամ 5769 օր: Երկրորդ տեղում Ուինսթոն Չերչիլն է, որը կուսակցությունը գլխավորել է 1940-ից մինչև 1955 թվականը` 5307 օր:
Նշվում է, որ իշխող կուսակցության ղեկավարի պաշտոնի թափուր մնալուց երեք օր հետո՝ հունիսի 10-ին, մեկնարկելու է պահպանողականների նախընտրական քարոզարշավը: Պահպանողական կուսակցության ղեկավարի պաշտոնի համար պայքարում է 11 թեկնածու: Այդ պաշտոնի ամենահավանական թեկնածուն Մեծ Բրիտանիայի ԱԳ նախկին նախարար Բորիս Ջոնսոնն է: Կուսակցության նոր ղեկավարի անունը հայտնի կդառնա ոչ ուշ, քան հուլիսի 28-ին:


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Ուկրաինան կարող է ստիպված լինել հաշտվել իր տարածքի մի մասի կորստի հետ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ