Արարատ Միրզոյանը եւ Սասուն Միքայելյանը չեն մասնակցում «Իմ քայլի» նիստերին. «նյարդերի վրա ազդում են»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Իշխանական մեր աղբյուրների տեղեկացմամբ՝ Արարատ Միրզոյանը, Սասուն Միքայելյանը չեն մասնակցում խմբակցության նիստերին։ Ասում են՝ խմբակցության ոչ կառուցողական քննարկումներն ազդում են նրանց նյարդերի վրա։ «Ո՞վ ասաց՝ չեն մասնակցում»,- մեր հարցին հարցով պատասխանեց Հակոբ Սիմիդյանը։ Մե՛նք ենք տեսնում։ «Դուք սխալ եք տեսնում»,- վստահաբար պնդեց նա։
Ի դեպ, իշխող խմբակցությունում արմատավորված ավանդույթները նույնպես ազդում են որոշ պատգամավորների վրա, մասնավորապես՝ ամենամսյա դրամահավաքությունը․ ամեն ամիս յուրաքանչյուր պատգամավոր 5000 դրամ է մուծում խմբակցության ֆոնդին՝ տեղ գնալու, հաշիվ փակելու համար նախատեսվող ծախս անելու համար։
Պատգամավոր Վահագն Հովակիմյանը զարմացավ․ «Ի՞նչ վատ բան կա դրա մեջ։ Մենք օլիգարխներ չունենք, որ հովանավորեն, ինքներս ենք հոգում ծախսերը»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Ուկրաինան կարող է ստիպված լինել հաշտվել իր տարածքի մի մասի կորստի հետ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ