Պարզեցվում է ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի վերադարձման ընթացակարգը
ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարը միասնական հաշիվ մուտքագրելու պարզեցված ընթացակարգ կիրառելու համար կառավարության սահմանած չափանիշները կրճատելու եւ ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի վերադարձը պարզեցնելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում:
Որոշմամբ առաջարկվում է հանել ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի վերադարձման պարզեցված ընթացակարգ կիրառելու համար հիմք ընդունվող՝ հարկ վճարողի դիմումը հարկային մարմին ստացվելու օրվա դրությամբ հարկ վճարողի կողմից իր հարկային պարտավորությունները կատարած լինելու, ինչպես նաեւ այլ հարկային հաշվարկներ, հաշվետվություններ, հայտարարագրեր (բացառությամբ՝ ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի միասնական հաշվարկի) ներկայացրած լինելու պարտադիր պահանջները:
Արդյունքում կստացվի, որ վերադարձման ենթակա ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարը, նախ պարզեցված ընթացակարգով կմուտքագրվի միասնական հաշիվ, որից հետո մուտքագրման օրով կմարվեն հարկ վճարողի առկա հարկային պարտավորությունները ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով ու հերթականությամբ: Միաժամանակ, ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարները ստանալու համար, հարկ վճարողները ստիպված չլինեն մինչեւ հաշվետվությունների ներկայացման վերջնաժամկետը ներկայացնել բոլոր հարկատեսակների գծով հարկային հաշվարկները:
Քանի որ խնդիրը վերաբերում է ԱԱՀ-ի փոխհատուցման գումարի վերադարձման պարզեցմանը, որոշմամբ առաջարկվում է ներկայացնել միայն ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի միասնական հաշվարկը:


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Ուկրաինան կարող է ստիպված լինել հաշտվել իր տարածքի մի մասի կորստի հետ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ