Լոնդոնում 200 մ բարձրությամբ երկնաքերի տանիքին ամբողջությամբ թափանցիկ պատերով ու հատակով և 360° տեսարան «ապահովող» լողավազան կբացվի (լուսանկարներ)
Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնի կենտրոնում 200 մետր բարձրությամբ 55-հարկանի երկնաքերի տանիքին ամբողջությամբ թափանցիկ պատերով ու հատակով լողավազան կբացվի, որից 360° տեսարան կբացվի Լոնդոնի վրա։
Ինչպես նշում է Daily Mail-ը, Infinity London կոչվող երկնաքերի ու լողավազանի նախագծողը Compass Pools ընկերությունն է։
Լողավազանի տարողունակությունը 600 000 լիտր է։ Այն շրջափակված է ակրիլե թափանցիկ կողապատերով և թափանցիկ հատակ ունի, որը թույլ կտա ներքևում գտնվող մարդկանց տեսնել վերևում գտնվողներին։
Լողորդները լողավազան մուտք կգործեն սուզանավի դռնից սկիզբ առնող պտուտակաձև սանդուղքով։ Լողավազանի ջեռուցման համակարգի համար կօգտագործվի երկնաքերի օդորակիչների համակարգի թափոնային էներգիան։
Infinity London երկնաքերի կառուցումը, որի տանիքին կգործի լողավազանը, կարող է սկսվել արդեն հաջորդ տարի։ Կառուցման մեկնարկի համար անհրաժեշտ է, որ բոլոր կողմերը ստորագրեն համապատասխան պայմանագիրը։


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Ուկրաինան կարող է ստիպված լինել հաշտվել իր տարածքի մի մասի կորստի հետ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ