Ապրիլյանին մասնակցած ուսանողների՝ բյուջեից փոխհատուցվող ուսվարձերը չեն փոխանցվել բուհերին. ԿԳ նախարարի ներքին հրաման կա
«168 ժամ» թերթը գրում է.
«Կառավարությունը, մեղմ ասած՝ խաբել է Ապրիլյան պատերազմին մասնակցած զորացրված ուսանողներին, բյուջեից փոխհատուցվող ուսվարձերի զեղչերը Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) բուհերին չի փոխանցել: Ստեղծված քաոսի պատճառով երեկ բուհերում մեծաթիվ ուսանողների թույլ չեն տվել մտնել քննության: Եվ ուշագրավ է այն, որ բուհերում վկայակոչել են ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի կողմից ներքին կարգով իջեցրած հրամանը:
Դեկաններն ասել են, որ նախարար Հարությունյանն ասել է՝ ծնողներն իրենք պիտի ամբողջ վարձերը վճարեն, իսկ թե ինչ հիմքով է նախարարը շրջանցել կառավարության որոշումը, ինչու է թաքուն հրաման արձակել և հենց վերջին պահին, դեկանատներում պատասխան չեն ունեցել:
Նշենք, որ «168 ժամ»-ին ահազանգած ուսանողները տարբեր բուհերից են՝ Երևանի Ֆրանսիական համալսարանից, ԵՊՀ-ից և Տնտեսագիտական համալսարանից: Ստացվում է՝ խնդիրը համատարած բնույթ է կրում:
Հիշեցնենք, որ խոսքն Ապրիլյան պատերազմից զորացրված բոլոր ուսանողների մասին է: Նախկին իշխանությունների օրոք որոշվել էր՝ 50 տոկոս հավասարեցված պայմաններով զեղչել բոլոր նրանց ուսումնական վարձերը, ովքեր այդ օրերին եղել են զինուժում, ընդ որում ՝ անկախ վիճելի հանգամանքից՝ զինվորն անմիջականորե՞ն է մասնակցել ապրիլյանի մարտական գործողություններին, թե՞ գտնվել է մարտական հերթապահության մեջ:
Հիշեցնենք, այս դրույթը հավասարեցվեց ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանի նախաձեռնությամբ և զինգրքույկներում թերի նշագրումների խնդիրն արագ համակարգվեց ՀՀ ՊՆ-ում ԼՂՀ ՊԲ-ի միջոցով:
Փորձեցինք ստեղծված իրավիճակի վերաբերյալ մեկնաբանություն ստանալ պատասխանատու կառույցից՝ ՀԵՀ-ից: Դժվարությամբ հայտնաբերեցինք ՀԵՀ-ի նորանշանակ ղեկավարի անձնական հեռախոսահամարը, քանի որ, պարզվում է՝ բոլոր տրամաբանական ճանապարհները՝ ՀԵՀ-ից որևէ մեկին գտնելու համար, այլևս չկան, հեղափոխությունից այս կողմ գրանցված բոլոր հեռախոսահամարները չեն գործում, Ֆեյսբուքում դատարկություն է, ՀԵՀ-ի պաշտոնական կայքում կյանքն առհասարակ կանգ է առել, վերջին անհասկանալի նորությունը տեղադրվել է փետրվար ամսին:
Ինչևէ, ի վերջո, հայտնաբերեցինք ՀԵՀ-ի նորանշանակ ղեկավարին՝ Արգամ Արշակյանին: Նա միայն մի բան կարողացավ ասել՝ ապրիլյանից զորացրված ուսանողների զեղչերի փոխհատուցումն արված է, բոլոր բուհերն ապրիլ ամսին ստացել են փոխանցումները:
Խնդրեցինք թիվ հրապարակել, սակայն նա հրաժարվեց, արտոնյալ ուսանողների ցանկն ուզեցինք՝ դարձյալ հրաժարվեց, խնդրեցինք գոնե հայտատու, բայց մերժված ուսանողների ցանկը հրապարակել, սակայն Արգամ Արշակյանը դարձյալ հրաժարվեց:
Մեր խնդրանքը՝ գոնե հրապարակել այն ուսանողների թիվը, որոնց հոգսը, ստանձնած պարտավորության համաձայն, թեթևացրել է կառավարությունը, կրկին ապարդյուն անցավ: Այս թիվը ևս, ինչպես Արշակյանն ասաց՝ չունեն, ու բոլոր բացակա ինֆորմացիաների դիմաց միայն մի խոստում կարողացավ շռայլել. «Մի օր աշխատակազմն այս բոլոր թվերն ի մի կբերի, և մենք ասուլիս կտանք»:
Այս անորոշ պատասխաններից հետո ստիպված հետաքրքրվեցինք, թե ովքեր են հեղափոխությունից հետո ընդգրկվել այս հիմնադրամի՝ ՀԵՀ-ի, հոգաբարձուների խորհրդի կազմում, որպեսզի կարողանանք «քցված» ուսանողներին հուզող հարցերի պատասխանները ստանալ: Պարզվեց՝ չգիտի: ՀԵՀ-ում մեկ ամիս պաշտոնավարող ղեկավար Արգամ Արշակյանը չթաքցրեց, որ անգամ իր նոր տերերի անունները չգիտի: Փաստորեն, իրենից հաշվետվություն պահանջողների ով լինելը էական չէ Արգամ Արշակյանի համար: Ի դեպ, նույն Արգամ Արշակյանը, պարզվում է՝ հներից է՝ ՀԵՀ մարզային կառուցի ղեկավար: Սակայն, ինչպես երևում է՝ հեղափոխությունից հետո իբր հին գիտակի առավելությամբ, ՀԵՀ-ի ղեկավարի պաշտոնը նվաճած Արշակյանն իրավիճակին չի տիրապետում՝ անգամ Նոր Հայաստանի «թափանցիկության» պայմաններում:
Նշենք, որ փաստի առաջ կանգնած ուսանողներին ՀՀ կրթության և գիտության նախարարությունից առայժմ պատասխան չեն տրվել»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Ուկրաինան կարող է ստիպված լինել հաշտվել իր տարածքի մի մասի կորստի հետ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ