Էդուարդ Բաբայանը մեղավոր չէ, որ մարզպետի թեկնածուն վարկանիշ չունի
Գալիք կիրակի աբովյանցիները հետհեղափոխական իրավիճակում քաղաքապետ են ընտրելու։ Իրականում Աբովյանում իրավիճակը հանգիստ է, լարվածություն եւ պայթունավտանգ իրավիճակ բացարձակ չկա։ Հեղափոխության նշույլ չկա։
Լարված են միայն նրանք, ովքեր հասկանում են, որ իրենց թեկնածուն հաղթելու քիչ հավանականություն ունի։ Նրանք էլ փորձում են այնպիսի տպավորություն ստեղծել, թե քաղաքում լարված մթնոլորտ է։
Ավելին, նրանք դիմում են կեղտոտ հնարքների եւ մամուլի որոշ միջոցների օգնությամբ ստահոդ լուրեր տարածում, թե ԱԺ պատգամավոր, թե ԱԺ պատգամավոր Էդուարդ Բաբայանն իբր իր խմբավորումներով վախի մթնոլորտ է տարածում, ընտրողներին պարտադրելով քվեարկել գործող քաղաքապետ Վահագն Գեւորգյանի օգտին։
Աբովյանում բանդաներ չկան։ Աբովյանը Հայաստանի ամենախաղաղ քաղաքներից մեկն է, եւ Էդուարդ Բաբայանն էլ ռեմբոն չէ։ Ի՞նչ անի Էդուարդ Բաբայանը, որ քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու, մարզպետարանի ֆինբաժնի պատասխանատու Գրիգոր Գուլյանի վարկանիշը ցածր է։
Կարծում ենք ցածր վարկանիշը դեռ պատճառ չէ ստահոդ լուրեր եւ մեղադրանքներ տարածելու համար։ Սա ուղիղ ճնշման եղանակ է։ Մարզպետի քարոզը չօգնեց, հետո վարչապետի երթ, զուգահեռ Է. Բաբայանի մասին կեղտոտ պատվիրած նյութեր։ Ո՞ր ինչ։ Ինչով է սա տարբերվում ՀՀԿ-ական մեթոդներից։
Աբովյանը խաղաղ է, թողեք աբովյանցին ինքնուրույն հանգիստ կողմնորոշվ, եւ որեւէ ողբերգություն չի լինի թեկնածուներից մեկի հաղթանակի կամ մյուսի պարտության դեպքում։
Վահրամ Գեւորգյան
Top-News.am


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Ուկրաինան կարող է ստիպված լինել հաշտվել իր տարածքի մի մասի կորստի հետ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ