Արթուր Վանեցյանին չեն կարող գաղտնալսել
«Ժամանակակից աշխարհում հեռախոսային խոսակցությունների 100 տոկոսանոց գաղտնիության ապահովումը գրեթե անհնար է»,- այս մասին այսօր խորհրդարանում հայտարարեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով ԱԺ ֆինանսաբյուջետային հարցերի մշտական հանձաժողովի նախագահ Մանե Թանդիլյանի հարցին, թե արդյոք ԱԱԾ տնօրենի ու ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսման արտահոսքից հետո քայլեր ձեռնարկվե՞լ են բարձրաստիճան պաշտոնյաներին գաղտնալսման ռիսկերից հեռու պահելու համար։
Արթուր Վանեցյանը նշեց, որ հայտնի են տասնյակ ու հարյուրավոր դեպքեր, երբ գաղտնալսվել են տարբեր երկրների առաջնորդներ, քաղաքական գործիչներ, պետական պաշտոնյաներ:
«Հավատացեք, որ հազարավոր դեպքերի մասին էլ չեն բարձրաձայնվել: Ուստի, չենք կարող խոսել 100 տոկոս պաշտպանվածության մասին։ Սակայն մինչև այդ հայտնի գաղտնալսումների ի հայտ գալը, ԱԱԾ-ն ՏՏ ոլորտի հայաստանյան մասնագետների հետ սկսել է մշակել մի ծրագիր, որը պետք է կիրառվեր և զերծ պահեր մեզ ցանկացած տիպի գաղտնալսումներից։ Այդ ծրագիրն այսօր կա, գործում է, իմ հեռախոսի վրա տեղադրված է, դա դեռևս թեստային տարբերակն է, ստուգում ենք բոլոր տեսակի խոցելիությունը։ Այս պահին բավականին պաշտպանված է, շատ մասնագետներ արդեն իսկ տվել են եզրակացություն, որ գրեթե անհնար է այդ հավելվածի գաղտնալսումը», - հայտնեց Արթուր Վանեցյանը:
Նրա խոսքով՝ հավելվածը հայկական պրոդուկտ է, որի սերվերը գտնվում է ԱԱԾ շենքում. «Անգամ, եթե մենք ուզենանք գաղտնալսել մեզ, անհնարին է»:
Վերջում ԱԱԾ տնօրենը հորդորեց բոլորին զերծ մնալ ավել-պակաս խոսելուց, եթե ռոումինգով են խոսում:


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Ուկրաինան կարող է ստիպված լինել հաշտվել իր տարածքի մի մասի կորստի հետ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ