Հայտնի են նախկին հատուկջոկատայինի սպանության մեջ կասկածվող երեք հայերը. մեկին մեղադրանք է առաջադրվել
«ՄԿ»-ն, հղում կատարելով իր աղբյուրներին, հրապարակել է մերձմոսկովյան Պուտիլկովոյում ԳՀՎ նախկին աշխատակից Նիկիտա Բելյանկինի սպանության մեջ կասկածվողների անունները։
Ինչպես «ՄԿ»-ին հաջողվել է պարզել, նրանք են «Բիրհաուսի» բարմեն, Հայաստանի քաղաքացի Նարեկ Ստեփանյանը (ծնվ. 1992-ին), Մոսկվայից տնտեսագետ Սուրեն Մարկոսյանը (1978) եւ չաշխատող Սերգեյ Խոջաեւը (1977)։
Նրանց դեմ քրեական գործեր են հարուցվել ՌԴ Քր.օր. «Սպանություն» եւ «Առողջությանը ծանր վնասի պատճառում» հոդվածներով։
Ռուսաստանի ՔԿ Գլխավոր քննչական վարչության՝ Կրասնոգորսկում նախկին զինծառայողի սպանության, տղամարդուն մարմնական վնասվածքներ հասցնելու եւ խուլիգանության քրեական գործի (ՌԴ Քր.օր. հոդված 105, մաս 1, 111 հոդված, մաս 2, 213 հոդված, մաս 2) հետաքննության ընթացքում կալանվել են ծեծկռտուքի եւս երկու մասնակիցներ, տեղեկացվում է ՌԴ ՔԿ պաշտոնական կայքում։
Քննությունը պարզել է այն անձին, որը մահացու հարված է հասցրել մարտական գործողությունների վետերանին, որը փորձում էր օգնել կռվում վիրավորված մարդուն։ Նրան մեղադրանք է առաջադրվել։
Ռուսաստանի ՔԿ-ն միջնորդում է դատարանի առջեւ գործով բոլոր անցնողներին կալանքի վերցնել։
Շարունակվում է տեղի ունեցածի հանգամանքները պարզելու եւ մասնակիցների դերը ճշտելու աշխատանքը, որոշվում է յուրաքանչյուր անձի՝ կատարված հանցագործությանը հանցակցության աստիճանը։
Առկա տվյալներով՝ կասկածյալների մեջ Հայաստանի քաղաքացիներ կան։


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Ուկրաինան կարող է ստիպված լինել հաշտվել իր տարածքի մի մասի կորստի հետ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ