Գործնականում վեթինգն արդեն սկսված է. Նիկոլ Փաշինյան
Գործնականում վեթինգն արդեն սկսված է: Այս մասին այսօր՝ հունիսի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նկատեց, որ վերջին իրադարձությունների արդյունքում արձանագրվեց, որ դատական համակարգում իսկապես կա ճգնաժամ. «Վճռաբեկ դատարանը հայտարարություն է անում Սահմանադրական դատարանի դեմ, դատարանների խորհուրդը հայտարարություն է անում ԲԴԽ-ի դեմ: Ինձ ասացին, որ ԲԴԽ-ն նույնպես հայտարարություններով է հանդես գալիս: Այսինքն հենց ինքը՝ դատական համակարգն ընդունում է, որ կա ճգնաժամ: Այսինքն սա տեղի ունեցած, ոմանց կարծիքով վիճահարույց գործողությունների ամենակարեւոր արդյունքն է: Փաստորեն դատարաններն իրենք իրար չեն վստահում: Վճռաբեկ դատարանն ասում է՝ ՍԴ-ն սխալ որոշում է կայացրել, եթե դատավորների խորհուրդն ասում է, որ ԲԴԽ-ն չի ապահովումդատական իշխանության բնականոն գործունեությունը, սա նշանակում է ճգնաժամ է»,-ասաց Փաշինյանը:
Նա հավելեց, որ իրենց խնդիրը չէ գերանդին առնել ու հնձել բոլորին ու ամեն ինչ. «Որեւէ մեկին հնձելը մեր խնդիրների մեջ չէ, մեր խնդիրն է ունենալ ժողովրդի վստահությունը վայելող դատական համակարգ: Երբ մեկին բռնում են, ամբողջ մամուլը գրում է՝ վարչապետն ինչո՞ւ ուզեց այդ մեկին բռնել: Մեկին բաց են թողնում, ասում են՝ ինչո՞ւ վարչապետը որոշեց բաց թողնել, էս ինչ խաղեր են տալիս:
Խնդիրն այն է, որ ինչ կատարվում է դատական համակարգում, ես տեսնում եմ, որ վերջում պատասխանատվության լսաքներն էլի ուղղվում է ինձ վրա: Սա անհեթեթ իրավիճակ է, որ դու որեւէ առնչություն չունես կայացվող որոշումների հետ, դու մնում ես քո լիազորությունների շրջանակում, բայց եւ համակիրներն են ասում՝ էս ինչ խաղեր եք տալիս, բաց թողեցիք, եւ ընդդիմությունն է ասում՝ հրահանգեց, բաց թողեցին: Հնարավոր չէ այս պայմաններում աշխատել»:
ՀՀ վարչապետը պարզաբանեց, որ դատարաններն արգելափակելու որոշման նպատակն էր ի ցույց դնել, որ այս դատական համակարգի որոշումների հետ ինքը ոչ մի կապ չունի. «Ինձ վրա մի դրեք մի բանի պատասխանատվությունը, որն ինձ հետ կապ չունի: Բայց եթե հանրությունը այդ պատասխանատվությունը դնում է եւ մենք այս մեկ տարում սպառված ենք համարում դատական համակարգի ինքնամաքրման պրոցես սկսելու հնարավորությունը, այստեղ գալիս է քաղաքական որոշումներ կայացնելու ժամանակը: Մյուս կողմից ես չեմ կարող հանրության այդ ուղերձն անընդհատ անտեսել»,-ընդգծեց նա:


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Ուկրաինան կարող է ստիպված լինել հաշտվել իր տարածքի մի մասի կորստի հետ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ