BBC-ն անդրադարձել է հայերի ու բասկերի մշակույթների նմանություններին
BBC-ի հոդվածագիր Ջասթին Կալդերոնն անդրադարձել է հայերի ու բասկերի մշակույթին, լեզվին, եղած նմանություններին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, հոդվածագիրը, լինելով Բասկերի երկրում, օրինակներ է ներկայացնում ժամանակակից հետազոտություններից, որոնցում խոսվում է երկու ժողովուրդների լեզվական ընդհանրություններից:
Նախ` նա սկսում է Սան Սեբաստիան քաղաքի տաճարի նկարագրությամբ, որը համարվում է ամենաշատ այցելուներ ունեցող տեսարժան վայրերից մեկը: Այնուհետև անդրադարձ է կատարում տաճարի բակում տեղակայված հայկական խաչքարին: Հոդվածագիրը նշում է, որ հայկական խաչքարը կանգնեցվել է տեղի հայ համայնքի ջանքերով: Այն նվիրված է 1915 թվականի Օսմանյան Թուրքիայում զանգվածային սպանված հայերի հիշատակին: Նա նշում է, որ Բասկերի երկրի խորհրդարանը Իսպանիայում հինգ խորհրդարաններից մեկն է, որը պաշտոնապես այն ճանաչել է:
«Երբ ես առաջին անգամ տեսա հայկական խաչքարը, ես նոր էի ժամանել Ֆրանսիայի Բիարից քաղաքից, որտեղ բնակվում են բասկեր, որտեղ հայ-բասկյան ասոցիացիան հիմնադրել է ամուր բարեկամություն երկու խմբերի միջև: Ես նկատեցի, որ Սան Սեբաստիանում գտնվող հայկական խաչքարը նման է Բիարիցում գտնվող բասկյան խաչքարին:
Այս երկու ազգերը գտնվում են Եվրոպայի տարբեր մասերում, սակայն նրանց միջև գոյություն ունի փոխադարձ վստահություն և բարեկամություն: Չնայած նրանց լեզուների միջև առաջին հայացքից չկա նմանություն, բայց նրանք կիսում են քերականական տարրեր, որոնք ընդունվում են ինչպես հայ, այնպես էլ բասկ գիտնականների կողմից»:


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Ուկրաինան կարող է ստիպված լինել հաշտվել իր տարածքի մի մասի կորստի հետ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ