Ճապոնիայի ոստիկանությունը առգրավել է 556 մլն դոլարի թմրանյութերի խոշորագույն խմբաքանակ
Ճապոնիայի ոստիկանությունը առգրավել է երկրի պատմության մեջ թմրանյութերի խոշորագույն խմբաքանակը՝ մոտ 1 տոննա կշռով:
Այն ծովով տեղափոխվել է Իձու թերակղզու ափ՝ Հոնսյու կղզու կենտրոնական մաս, հաղորդում է Kyodo-ն, վկայակոչելով քննչական մարմիններին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Գործակալության տվյալներով՝ սեւ շուկայում այդ բեռը կարող է մոտ 60 մլրդ իեն արժենալ (մոտ 556 մլն դոլար): Ավելի վաղ իրավապահները հաղորդում էին, որ խմբաքանակի քաշը 800 կգ է, իսկ գինն ավելի քան 444 մլն դոլար:
Ոստիկանության տեղեկություններով՝ միջադեպի հետ կապված մի քանի օրվա ընթացքում 7 մարդ է կալանավորվել, այդ թվում՝ Չինաստանի քաղաքացիներ: Նրանք բոլորը հերքում են իրենց առնչությունը մաքսանենգությանը:
Քննությունը կարծում է, որ թմրանյութերը տեղափոխվել են Հոնկոնգից: Ներկայումս, նշում է Kyodo-ն, շփումներ են հաստատվում միջազգային գանգստերական խմբերի եւ ճապոնական յակուձա միավորումների միջեւ, որոնք պատվիրել են բռնագրավված խմբաքանակը:
2018-ին Ճապոնիայում առգրավվել էր մոտ 1.1 տոննա մաքսանենգ թմրանյութ: Ներկայիս խմբաքանակը գրեթե համապատասխանում է այդ ծավալին:
Մինչ այժմ մաքսանենգության նման մեծ բեռը առգրավվել էր Նախա քաղաքի նավահանգստում, որտեղ 2016 թվականին զբոսանավի վրա հայտնաբերել էին մոտ 600 կգ սինթետիկ թմրանյութ:


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Ուկրաինան կարող է ստիպված լինել հաշտվել իր տարածքի մի մասի կորստի հետ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ