«Հովհաննես Գասպարյանի անվան պարի ակադեմիայի (Հովիկ Ստուդիո)» թվով 28-րդ մենահամերգը և հայկական պարը մոսկովյան բեմում
Աշխարհում հայկական պարի ամենամեծ կրթօջախը՝ Հովհաննես Գասպարյանի անվան պարի ակադեմիան կրկին անգամ Մոսկվայում հնչեցրեց հայկական պարի ղողանջները։ Մայիսի 12-ին,Ակադեմիայի թվով 28-րդ մենահամերգը Մոսկվայի «Զոլոտոյե Կոլցո» գերհարմարավետ համերգասրահում կրում էր «Դեպի Օլիմպ» խորագիրը՝ խորհրդանշելով արտիստի մշտական ձգտումը դեպի կատարելություն։ Համերգային ծրագիրը հագեցած էր հայկական ժողովրդական պարի գունեղ համարներով, որոնցից առանձնահատուկ էր գլխավոր բալետմաստեր՝ Գագիկ Հայրապետյանի «Ճանապարհ դեպի Արարատ» խորեոգրաֆիկ պատկերը,«Արաքս», «Էյֆորիա» և էլի շատ պարեր։ Հանդիսատեսի համակրանքին արժանացավ նաև ակադեմիայի տնօրեն՝ Արմինե Գասպարյանի «մոր սիրտը» պարային բեմադրությունը, դստեր՝ Էլինա Դանելյանի հետ դուետային կատարումով։ Գեղեցիկ բեմադրություններով հանդես եկան նաև այլ ժանրերի բեմադրիչներ՝ Մհեր Մարգարյանը, Մարիա Պետրոսյանը։ Համերգին ավելի շքեղ տեսք հաղորդեցին շատերի կողմից սիրված՝ Վրույր Թադևոսյանի և Թամարա Օգանեսյանի հաղորդավարական դուետը։ Լեփ-լեցուն դահլիճում հանդիսատեսի ծափերը չէին դադարում և կարծես հենց դա էր ակադեմիայի գեղարվեստական ղեկավարի՝ Իշխան Գասպարյանի լիարժեք բավարարվածության գրավականը։ «14 տարվա բեղմնավոր գործունեության արդյունքում ունենք արվեստի հրաշալի հետագիծ, գաղափարական հենք, թիմային հզոր աշխատանք՝ Ռուսաստանի և Հայաստանի 18 մասնաճյուղերում իրականացվող, բայց և այնպես յուրաքանչյուր ստեղծագործ մարդու մուսան անսպառ մտքեր ու նպատակներ է ծնում՝ շնորհակալ հանդիսատեսի և նրանց չդադարող ծափերի շնորհիվ,-արտահայտվեց Իշխան Գասպարյանը»: Շուտով Երևանը ականատես կլինի ևս մեկ պարային իրադարձության։ Հուլիս ամսին ակադեմիայի հարյուրավոր սաները և տաղանդաշատ ու փորձված արտիստները կներկայանան մեծ մենահամերգով՝ օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։ Իսկ մինչ այդ ներկայացնենք ֆոտոշարք մոսկովյան համերգից ։


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ուկրաինան կարող է ստիպված լինել հաշտվել իր տարածքի մի մասի կորստի հետ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ