Ծնվել է «Միսս Մոսկվա» տիտղոսակրի և Մալայզիայի նախկին թագավորի առաջնեկը (ուսանկարներ)
«Միսս Մոսկվա» գեղեցկության մրցույթի հաղթող Օքսանա Վոյևոդինան, որն ամուսնացել է Մալայզիայի՝ գահից հրաժարված նախկին թագավորի հետ, լույս աշխարհ է բերել իրենց առաջնեկին:
Ինչպես նշում է Daily Mail-ը, գեղեցկուհին և սուլթան Մուհամադ 5-րդը պսակադրվել էին նախորդ տարվա նոյեմբերին: Պարբերականը հիշեցնում է, որ միապետը գահից հրաժարվել էր տարեսկզբին, երբ համացանցում հրապարակվել էին 25-ամյա կնոջ ինտիմ լուսանկարներն այլ տղամարդկանց հետ:
Այժմ Վոյևոդինան սոցցանցերում հայտնել է, որ մայիսի 21-ին ծնվել է իրենց որդին: Նա նորածնի ոտքերի լուսանկարն է հրապարակել՝ կից գրելով. «2019թ. մայիսի 21՝ օր, երբ կյանքս կիսվեց «առաջ» և «հետոյի»: Մայրանալու հետ կապված այն բոլոր փոփոխությունները, որոնց մասին ինձ ասում էին, ճշմարիտ են: Այս սերն այնքան առանձնահատուկ է: Այս զգացողությունները միանգամայն նոր են: Երախտապարտ եմ Ալլահին և ամուսնուս մեր որդու համար: Հիմա մենք երեքով ենք»,-գրել է նա:
Գեղեցկուհին նաև մանրամասնել է, որ որդուն անվանել են Տենգկու Իսմայիլ Լեոն Պետրա բին Տենգկու Մուհամադ 5-րդ Ֆարիս Պետրա:


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Ուկրաինան կարող է ստիպված լինել հաշտվել իր տարածքի մի մասի կորստի հետ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ