Անշուշտ, քաղաքական էր, չի կարող քաղաքական չլինել. Ա. Զեյնալյանը՝ Վ. Գրիգորյանին ՍԴ անդամի թեկնածու առաջադրելու մասին
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը համակարծիք չէ, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ ՍԴ անդամի համար Վահե Գրիգորյանի թեկնածության առաջադրումն իրավական խնդիր է առաջացնում։ Նա ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց, որ Վահե Գրիգորյանին 2-րդ անգամ առաջադրելու սահմանադրական արգելք չկա։
«Կարծում եմ՝ սահմանադրական այդպիսի արգելք չէր կարող լինել, որովհետև այն կհակասեր մարդու իրավունքներին»,- ասաց նա։
Արտակ Զեյնալյանը, անդրադառնալով տեսակետներին, թե Վահե Գրիգորյանի առաջադրումը նախագահականի վրա ճնշման արդյունք է, ասաց․ «Ինստիտուտները կարող են միմյանց նկատմամբ ազդեցություն ունենալ՝ տարբեր դրսևորումներով, և այն փափուկ է և իրավաչափ, հարիր է քաղաքական մշակույթին, եթե այդպիսին գնահատվում է առաջադրված թեկնածուներին դեմ քվեարկելը»։
Նախարարը չբացառեց, որ ԱԺ-ի կողմից ՍԵԴ անդամի թեկնածությունների մերժումը, և հետագայում նախագահի կողմից Վահե Գրիգորյանի առաջադրումը քաղաքական որոշում էր։
«Իհարկե, իրավաքաղաքական որոշում էր, անշուշտ, քաղաքական էր, չի կարող քաղաքական չլինել»,- շարունակեց Արտակ Զեյնալյանը։
Ինչ վերաբերում է Վահե Գրիգորյանի մասնագիտական պոտենցիալին, նախարարը շեշտեց, որ Գրիգորյանը լավագույն իրավաբաններից է։
«Վահե Գրիգորյանին ճանաչում եմ, իրավունքի կատեգորիաներով մտածող անձնավորություն է։ Կարծում եմ, որ անաչառ է, կաշկանդված չէ որևէ կարգավիճակով, նա լավագույն իրավաբաններից մեկն է»,- եզրափակեց Արտակ Զեյնալյանը։


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Ուկրաինան կարող է ստիպված լինել հաշտվել իր տարածքի մի մասի կորստի հետ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ