«Եթե անհրաժեշտություն լինի, ապրիլյանի հարցով քննիչ հանձնաժողովը կհրավիրի նաև Սերժ Սարգսյանին». պատգամավոր
Ապրիլյան պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի նիստ կգումարենք այսօր՝ ժամը 3-ին, որտեղ կորոշվեն բոլոր հարցերը։ Այս մասին ասյօր՝ հունիսի 4-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատագամավոր Տիգրան Կարապետյանը։
«Քննելու ենք ապրիլյան պատերազմի հետ կապված հասարակությանը հուզող հարցերը»,–նշեց նա։
Պատգամավորը հավաստիացրեց՝ որեւէ կաշկանդվածություն չունենն նախկին կամ ներկա պաշտոնյաների քննիչ հանձնաժողովի նիստերին հրավիրելու հարցում. «Որեւէ անձի հրավիրելու հարցում կաշկանդվածություն չունենք, անկախ նրանից ներկայումս պատգամավոր են թե նախկին, քննելու ենք ամբողջ գործընթացը, եթե անհրաժեշտություն առաջանա Սերժ Սրագսյանին հրավիրել, կհրավիրենք»։
Տիգրան կարապետյանը նշեց նաեւ, որ կարող են հրավիրվել նաեւ Արցախից պաշտոնյաներ. «Քննիչ հանձնաժողովը հրավիրում են, պարտադիր են ներկայանալ, այդ թվում Արցախի Հանրապետությունից։ Կարծում եմ՝ Արցախի Հանրապետության մեր գործընկերները եւս շահագրգռված են, որ ապրիլյան հետ կապված բոլոր հարցերի պատասխանները ստանալ»։


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Ուկրաինան կարող է ստիպված լինել հաշտվել իր տարածքի մի մասի կորստի հետ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ