Յուրօրինակ նշանակում. Զարուհի Բաթոյանը բավարարեց հավակնոտ երիտասարդի ցանկությունը
168.am-ը գրում է. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը մանիպուլյատիվ լուծում է գտել՝ իր երիտասարդ օգնականին բարձր պաշտոնի նշանակելու համար:
Ստեփան Մաչյանը հավակնում էր դառնալ նախարարության աշխատակազմի ղեկավար: Բաթոյանը, չնայած երիտասարդի համեստ կենսագրությանն ու կառավարման փորձի պակասին, արեց ամեն բան՝ իր նախընտրելի թեկնածուի նշանակումը պետական բարձր պաշտոնում ապահովելու համար: Իսկ ահա գտնված լուծումը, խոստովանենք, բավականին օրիգինալ է ընդհանրապես կառավարման համակարգի ողջ պատմության մեջ: Պետական կառավարման փորձ չունեցող Ստեփան Մաչյանը միանգամից երկու պաշտոն է նվաճել, ընդ որում՝ երկուսն էլ խիստ կարևոր:
Երեկվանից Մաչյանը նշանակված է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար, միաժամանակ երիտասարդի վրա դրվել են նաև նախարարության աշխատակազմի ղեկավարի պարտականությունները:
Եվ սա՝ այն դեպքում, երբ նախարարությունում երկրորդ մարդը դարձած ղեկավարի կառավարման փորձը չի բավարարում քաղծառայողի մասին օրենքով պաշտոնի անձնագրի պահանջներին: Հեղափոխության ալիքով պետական համակարգ մտած Ստեփան Մաչյանը մինչ այդ հասարակական հիմունքներով Բաթոյանի օգնական էր աշխատում:
Սուպերպաշտոնյայի նշանակման մասին լուրը չգտանք նախարարության պաշտոնական կայքէջում, չգտնվեց նաև որևէ խոսուն տող, որը կվկայեր Ստեփան Մաչյանի կենսագրության մասին:
Նկատենք, Մաչյանի զբաղեցրած երկու որոշիչ պաշտոնները դերակատարում ունեն ոչ միայն կադրային քաղաքականության հարցում, այլև նա է որոշում կայացնելու նախարարության առնվազն 3 առանձին ծառայութունների, ինչպես նաև 27 ՊՈԱԿ-ների համար անցկացվող ողջ գնումների գործընթացի ապահովման համար:
Հիշեցնենք, ավելի վաղ 168.am-ը գրել էր ՀՀԿ-ական Արտակ Գրիգորյանի՝ այս պաշտոնից հեռանալու և դրդապատճառների մասին, ինչպես նաև տեղեկացրել էինք Ստեփան Մաչյանի հնարավոր նշանակման և հեղափոխական կադրին խանգարող ստաժի բացակայության մասին:


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Ուկրաինան կարող է ստիպված լինել հաշտվել իր տարածքի մի մասի կորստի հետ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ