Ե՞րբ կսպառվեն «Գազպրոմ Արմենիայի» խնայողությունները
«Հրապարակը» գրում է․ «Գազի գնի շուրջ դեռևս շարունակվում են քննարկումները: Թե որքան կշարունակվեն դրանք, անհայտ է: Արդեն տևական ժամանակ է՝ այս անորոշ պատասխանն է տալիս մեզ Գարեգին Բաղրամյանը, երբ էներգետիկայի նախարարն էր: Երեկ նա նույնն ասաց նաև ՀԾԿՀ նորանշանակ նախագահի պաշտոնում, որը զբաղեցնում է այս տարվա ապրիլից. «Քննարկումները հենց ավարտվեն, հրապարակային բոլորդ կիմանաք»:
-Իսկ այդ քննարկումներն ո՞ւմ միջև են ընթանում, ի՞նչ ձևաչափով:
-Համակարգում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Էներգետիկայի նախարարությունը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ու «Գազպրոմ Արմենիան», վերջերս նաև ռուսական կողմի հետ է հանդիպում տեղի ունեցել՝ ռուսական «Գազպրոմի» ներկայացուցիչների:
- Եվ ի՞նչ են ասում ռուսական «Գազպրոմի» ներկայացուցիչները:
- Հիմա որևիցե կոնկրետ բան չեմ կարող ասել, որովհետև նախ մի քանի համապարփակ բան է քննարկվում, դա մինչև 2030-ը գազամատակարարման սխեման է, այսինքն՝ ամբողջ այն ներդրումային ծավալները. որոնք պետք է իրականացվեն, այն արդյունքները, որոնք պետք է ստանան, թե դրա հետ շաղկապված ինչ սակագնային քաղաքականություն կլինի և այլն…
- Իսկ սահմանին գազի գնի մասով հայկական կողմը հակված է նրան, որ գինն իջեցվի, թե առնվազն գոնե պահպանվի այն, ինչ հիմա կա:
-Դե, դա արդեն մեր (ՀԾԿՀ-ի) իրավասություններից դուրս է, քանի որ բանակցում են ավելի շատ կառավարությունն ու նախարարությունը: Բայց հիմա կոնկրետ ունենք միջպետական համաձայնագրով նաև հայ-ռուսական որոշակի պարտավորություններ, որ մինչև հուլիսի մեկը պետք է մշակվի և ներկայացվի միջպետական համաձայնագրի նախագիծ՝ սահմանին գազի գնի ձևավորման վերաբերյալ:
- Պարոն Բաղրամյան, մի քանի տարի առաջ մենք 300 միլիոն պարտքի դիմաց մեր ունեցած 20 տոկոս բաժնեմասը տվեցինք ռուսներին, դրա հաշվին նաև չավելացավ գազի գինը: Իսկ հիմա, երբ նորից բարձրացել է գազի գինը, կարծես թե այլևս տալու բան չունենք, որ զսպենք այդ թանկացումը: Հիմա ինչի հաշվին պետք է դա լինի:
-Այսինքն՝ ի՞նչ է նշանակում՝ էլ տալու բան չունենք: Գազի գնի բարձրացումը սահմանին որևիցե ձևով պարտքի կուտակում պետության համար չի առաջացնում, քանի որ որևիցե նման պայմանավորվածություն, որ պետք է լինի, ինչպես նախկինում է եղել, չկա նման բան: Եվ այն ժամանակ, եթե ինչ-որ բաժնետոմս նույնիսկ կար, այսօր ռուսական «Գազպրոմը» մեր «Գազպրոմ Արմենիայի» 100 տոկոսանոց սեփականատերն է:
Դրան զուգահեռ՝ նաև քննարկվում է արդեն ռուսական «Գազպրոմի» հետ սահմանին գազի գնի ձևավորման որոշակի ժամանակահատվածի համար կոնկրետ բանաձև ունենալու խնդիրը…
-Ի վերջո, այն «սուբսիդիան», որ այս պահին տեղի է ունենում, ինչի շնորհիվ սահմանին գազի գնի բարձրացումը սպառողն իր վրա դեռևս չի զգում, դա ինչի հաշվին է, և ո՞վ է իր վրա վերցնում այդ բեռը:
-«Գազպրոմ Արմենիան» այսօր իր ներքին խնայողությունների հաշվին, քանի դեռ սակագնի վերանայման հարց չի բարձրացրել, բնականաբար, իր խնայողությունների հաշվին է դա կոմպենսացնում:
- Իսկ մինչև ե՞րբ կարող է դա տևել:
Նախնական պայմանավորվածությունը եղել է 2019 թվականի համար: Այսինքն՝ հիմա, որ քննարկումներն ընթանում են, հիմնականում ընթանում են 2020 թվականից սկսած՝ որոշակի՝ ժամանակահատվածի համար սակագնային քաղաքականություն ունենալու նպատակով, խոսքը և´ ներքին, և´ ներմուծվող գնի վերաբերյալ է: Համենայնդեպս, մինչև տարվա վերջ կա չգրված պայմանավորվածություն, որ իր հաշվին լինի»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Ուկրաինան կարող է ստիպված լինել հաշտվել իր տարածքի մի մասի կորստի հետ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ