Երևանի 30 դպրոցներում պիլոտային ծրագրով մուտքը կդառնա անցաքարտերով
Երևանի 30 դպրոցներում պիլոտային ծրագրով մուտքը կդառնա անցաքարտերով: Այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը:
Ծրագիրը փորձարկվելու է առաջին անգամ, և նպատակը երեխաների անվտանգության ապահովումն է և օտար անձանց մուտքը դպրոց սահմանափակելը։ Յուրաքանչյուր երեխա ունենալու է անհատական անցաքարտ։
Մեր այն հարցին, թե ինչ սկզբունքով են ընտրվել 30 դպրոցները՝ Հակոբ Կարապետյանը պատասխանեց, որ ընտրվել են առավել շատ աշակերտներ ունեցող դպրոցները:
Հատկանշական է, որ ծառայությունը գործելու է անվճար հիմունքներով, բացառությամբ այն լրացուցիչ ծառայությունների, որոնց համար ծնողը պետք է վճարի:
Լրացուցիչ ծառայությունների գներն այս պահին դեռ վերջնական որոշված չեն, սակայն դրանք կլինեն այնպիսի ծառայություններ, ինչպես օրինակ, ծնողին հաղորդագրություն ուղարկելը, երբ երեխան կմտնի դպրոց, կամ դպրոցից դուրս կգա:
«Ծնողը կարող է հավատացած լինել, որ երեխան դպրոցում է: Եթե ծրագիրը արդարացնի սպասելիքները, կներդրվի նաև այլ դպրոցներում»,- ասաց Հակոբ Կարապետյանը:
Անցաքարտերը աշակերտներին կբաժանվեն մինչ նոր ուսումնական տարվա մեկնարկը:
Քաղաքապետարանը ծրագիրն իրականացնելու է մասնավոր կազմակերպության հետ, իսկ անցաքարտերը միացվելու են հատուկ ազդանշանային համակարգին և հարկ եղած դեպքում կարող են անջատվել:


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Ուկրաինան կարող է ստիպված լինել հաշտվել իր տարածքի մի մասի կորստի հետ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ